|Խլացնող իրականություն|

27 марта 2024, 07:05

Չոնգուկը կանգնած էր մի փոքրիկ տան առջև և ձեռքի մեջ պտտում էր հերթական ծխախոտը։Վերջին դեպքերը նյարդայնացնում էին,իսկ նյարդերը հանգստացնելու միակ միջոցը ծխախոտի հոտն էր և ծուխը,որը օղակների նման դուրս էր թռչում տղայի բերանից։   Հեռվից երևացին սև մեքենաներ։Սկզբում Չոնը ուշադրություն չդարձրեց,սակայն երբ մեքենաները բավականին մոտ էին,նա հասկացավ,որ սա վերջն է։Տղան դեն նետեց կիսատ ծխախոտը և ներս մտավ տուն։Նա կանգնեց հյուրասենյակի մեջտեղում,ուր բազմոցին նստած էր Ֆելիքսը։  ֊Նրանք այստեղ են,զանգիր Հյունջինին և ասա,որ մեր մարդկանցից վերցնի և արագ գա էստեղ։ Ֆելիքսի աչքերում վախ երևաց,սակայն նա արագ զանգահարեց Հյունջինի։Դրսում լսվեց մեքենաների արգելակման ձայնը։Չոնգուկը իջավ նկուղ և քաշելով Թեհյոնի մազերից բարձրացրեց նրա գլուխը։  Թեհյոնի դեմքին ժպիտ կար,ինչը ավելի էր նյարդայնացնում երիտասարդին։  ֊Երբեք մի թերագնահատիր ինձ,Չոն։Չոնգուկը բարձրացրեց նրան վերև,այնուհետև հանեց դուրս։Այնտեղ նրան արդեն իսկ սպադում էին զինված մարդիկ,ովքեր տեսնելով իրենց տիրոջը միանգամից զենքերը ուղղեցին դեպի Չոնգուկը։  Սակայն դա նրան չվախեցրեց։Գրպանից հանելով զենքը և պահելով Կիմի գլխի մոտ ասաց. ֊Ցսծ դրեք զենքերը,հակառակ դեպքում Ձեր տիրոջ գլուխը մասերի կբաժանեմ։ Թիկնապահները ետ քայլ արեցին,սակայն զենքերը ցած չդրին։ ֊Հերիք է Չոն,֊ասաց գետնին ծնկած Թեհյոնը,֊դու մենակ ես,իսկ նրանք շատ։Չոնգուկը ծիծաղեց և ավելի ուժեղ սեղմեց հրացանը։  ֊Այդ ով ասաց,որ ես մենակ եմ։Նույն պահին Թեհյոնի թիկնապահների վրա սկսեցին կրակել։Հյունջինը մեծ քանակությամբ թիկնապահների հետ ժամանել էր։Սկսվել էր իրական պատերազմ։  Առիթը բաց չթողնելով'Թեն հարվածեց Չոնգուկին և արագ վազեց դեպի իր մարդկանց կողմը։Նրա ձեռքերը կապկպված էին։Չոնգուկը երկար չդպասեց,նա զենքը պահեց Թեհյոնի վրա և...կրակոցի բարձր ձայնը խլեցրեց։Ասես ժամանակը կանգնել էր և այդքան կրակոցների միջից լսվեց միայն մեկի ձայնը։ Թեհյոնը շրջվեց և տեսավ Նամիին,ով մեջքով դեպի իրեն էր կանգնել։Նրա բաց կապույտ վերնաշապիկը սկսեց կարմրել։Աղջիկը նայեց եղբորը,հետո շրջվեց նայեց Թեհյոնին և ընկավ։ Թեհյոնի ականջներում դեռ կրակոցի ձայնն էր։Նա ուրիշ ոչինչ չէր լսում և տեսնում։Ձեռքերը կապված էին ինչը ավելի էր անզոր դարձնում նրան։Տղան արագ վազեց դեպի աղջիկը։  Թեհյոնը ծնկի եկավ աղջկա առաջ,մի կերպ վերցրեց աղջկա երեսը և դրեց ծնկներին։  Չոնգուկը այդ ընթացքում կանգնել և նայում էր միայն քրոջ սպիտակած դեմքին։  Աղջիկը դեռ շնչում էր,սրտի զարեկրը թույլ էին,բայց կային։  Շուրջ բոլորը դեռ կրակոցների ձայներ էին և քաոս։  Թեհյոնին նկատեց Մարկը և հերթական անգամ հեռուն կրակելով,վազեց իր տիրոջ մոտ։  ֊Աստված իմ Կիմ,նրան շտապ հիվանդանոց է պետք հասցնել։Թեհյոնին կարծես ուշքի բերեց Մարկի ձայնը։  Քիչ անց նրանք արդեն մեքենայի մեջ էին։Կիմի աչքերի առաջ դեռ այն տեսարանն էր,իսկ ծնկներին դրված աղջկա դեմքը,ավելի էր նրան սարսափեցնում։  ֊Ներիր ինձ,Նամի,֊ասաց նա շոյելով աղջկա գանգուր մազերը։

                                ***Հիվանդանոցի պատերը սեղմում էին։Ժամանակը առաջ չէր սլանում։Թեհյոնը մերթ նայում էր վիրահատարանի դռներին,մերթ իր ձեռքերին,որոնք արյան մեջ էին։Իր սիրելիի արյան։  Գետինը,որին նա նստած էր բավականին սառն էր,սակայն դա Կիմին չէր հուզում։Անցել էր մի քանի ժամ ինչ Նամիին ուղեկցել էին վիրահատարան։  Ահա և այդքան սպասված դռները բացվեցին։Այնտեղից դուրս եկավ բժիշկը և մոտեցավ տղային,ով միանգսմից ոտքի կանգնեց։  ֊Պարոն Կիմ,վիրահատության ընթացքը բավականին բարդ էր։Աղջիկը հրաշքով է փրկվել։Փամփուշտը թոքերից երկու սանտիմետր այն կողմ էր դիպչել։Հակառակ դեպքում նա չէր փրկվի։Հիմա վիճակը կայուն է,բայց չենք կարող ասել,թե երբ կարթնանա,֊տղամարդը առաջ քայլեց և կրկին հետ շրջվեց,֊Պարոն Կիմ,բայց աղջկա խնամակալները պետք է որոշ թղթեր ստորագրեն,եթե հնարա... Թեհյոնը կատաղած շրջվեց դեպի բժիշկը։Նրա բիբերը զայրույթին մեծացել էին. ֊Նա հարազատներ չունի,բերեք ես կստորագրեմ։  Բժիշկը հասկացավ,որ անիմաստ է նրան որևէ բան բացատրելը։Նա պարզապես հեռացավ։ Մարկը մոտեցավ նրան և ձեռքը ուսին դրեց։  ֊Կիմ,խնդրում եմ արի գնանք,դու արդեն 6 ժամ է այստեղ ես։Ոչինչ չես կերել։  Մարկը գիտեր,որ երբ նրանք մենակ են կարող է դիմել Թեհյոնին,որպես ընկեր,այլ ոչ թե,որպես գործատու։Վերջ ի վերջո 10 տարվա ընկերությունը կատակ չէ։ Թեհյոնը չնայեց էլ Մարկին։Նա պարզապես գցեց ուսից իրեն սփոփող ձեռքը և ասաց. ֊Գտիր Չոներին,բոլորին ու ասա,թող հեռու մնան Նամիից։Հակառակ դեպքում այս անգամ կսպանեմ։ Մարկը ետ քայլ արեց և սառեց։Դա զգալով'Կիմը շրջվեց և տեսավ իրեն նայող Ֆելիքսին։  ֊Ինչո՞ւ ես եկել,֊հարցրեց Թեհյոնը առաջ քայլելով,սակայն նրան կանգնեցրեց Մարկի ձեռքը։ Ֆելիքսը կախեց գլուխը։֊Ես ուզում եմ Նամիին տեսնել։Նա իմ քույրն է։ Թեհյոնը քմծիծաղ տվեց։֊Իսկ Չոնգուկի քույրը չէ՞։Գնա այստեղից։Ես չեմ ցանկանում,որ Նամին հենց արթնանա քո դեմքը տեսնի։Դուք բոլորդ դավաճանել եք նրան։ Ֆելիքսը բարձրացրեց հայացքը։Նրա աչքերը փայլում էին առաջ եկած արցունքներից։  ֊Խնդրում եմ Կիմ։Ես կգնամ մինչև նրա արթնանալը,միայն թե տեսնեմ նրան։ Թեհյոնը երկար նայեց նրան։Ասես ուզում էր անկեղծության չափը իմանալ։ ֊Մնա,բայց իմացիր,որ էլ երբեք չեմ թողնի ոչ քեզ,ոչ եղբայրներիդ մոտենալ նրան։Եթե քայլ անեք դեպի Նամին ես Ձեզ կոչնչացնեմ։

       

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!