Թուլություն

26 марта 2024, 11:45

Pov:Չոնգուկ

Վերջապես մենք կանգնած ենք Կիմ Թեհյոնի պոչին։Նրա մեքենան հարվածեց լուսացույցին,երբ մենք դուրս եկանք մեքենայից և Հյունջինն ու Ֆելիքսը մոտեցան Թեհյոնի,նրանք ասացին,որ այդ տխմարը անգիտակից է։Ավելի լավ մեր գործը կհեշտանա։Մեզ հետ ոչ ոք չկար։Միայն ես էի,Հյունջինը և Ֆելիքսը։Այս գործը ոչ ոքի վստահել պետք չէր։Ես ինքս կլուծեմ հորս վրեժը։

Pov:Թեհյոն։Ես բացեցի աչքերս։Չափազանց ցուրտ էր և մութ։Մարմնովս սարսուռ անցավ։Դե հավաքիր քեզ տղա դու Կիմ Թեհյոնն ես։Հանկարծ լույսերը վառվեցին և ներս մտավ Չոնգուկը։Նրա դեմքին ինքնավստահ ժպիտ կար,իսկ ձեռքին իմ  հեռախոսն էր։  ֊Ահա և մեր հերոսը,֊նա միացրեց հեռախոսս և քմծիծաղ տվեց,֊Աստված իմ դու լրիվ ես գժվել։Ինչու ես էկրանիդ քրոջս լուսանկարը դրել։Ինչ խոսք,քեզ մոտ լավ է ստացվում մարդկանց ուղեղ լվանալը։Ինչպես ես կարողացել նրան համոզել,որ կապ չունես հորս սպանության հետ։  Ես ուշադիր նայում էի Նամիի նկարին։Նա ինձ ուժ էր տալիս,բայց միևնույն ժամանակ իմ թուլությունն էր։֊Ես չեմ խաբում Չոն,բայց դու ինձ շատ ես թերագնահատում։Չոնը խոժոռեց դեմքը֊Ինչ նկատի ունես։֊Ոչինչ։Պարզապես զգույշ եղիր։֊Խոսիր տխմար,հակառակ դեպքում հենց այստեղ լեզուդ կկտրեմ։֊Կտրիր,բայց չմոռանաս,որ այդպես միայն ինձ չես ցավ պատճառում,այլ նաև Նամիին։Չոնգուկը բռունցքով այնպես հարվածեց Թեհյոնին,որ նա աթոռի հետ մեկտեղ ընկավ գետնին։֊Չհամարձակվես նրա անունը տալ։Այդ պահին Չոնգուկին զանգ եկավ և նա արագ դուրս եկավ։Թեհյոնը ցածր ասաց.֊Ժամանակն է Մարկ։Նրա թևին լուսավորվեց խելացի ժամացույցը։

                                 ***Pov:ՆամիԵս բարձրացա իմ սենյակ։Բացեցի պատուհանը և սկսեցի նայել դուրս։Հանկարծ այգում նկատեցի Հյունջինին։Նրանք դուրս չէի՞ն եկել,ինչու այսքան շուտ վերադարձան։  Ես սրեցի ականջներս,երբ հասկացա,որ նա ինչ֊որ մեկին է զնագահարում։֊Չոնգուկ,ինչպես է վիճակը։Դա դեռ ուշքի չի եկել։Ես արդեն տանն եմ կհսկեմ Նամիին,որ հանկարծ հիմար բան չանի։Այո,այո ես գիտեմ,որ նա չպետք է իմանա,որ Թեհյոնը մեզ մոտ է։Լավ Չոն կապի մեջ կլինենք։

Ես շրջվեցի և ընկա գետնին։Նրանք առևանգել են Թեհյոնին։Աստված իմ։Ես չէի ցանկանում հավատալ իմ ականջների լսածին։Իմ մեջ արթնացել էր հիասթափությունը։Այն մարդիկ,ում հետ,որ ես այսքան ժամանակ ապրել եմ ընդունակ են առևանգել մարդկանց։

Պետք է գործել Նամի։Պետք է փրկել և' Չոնին,և' Թեհյոնին։

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!