|Դժվար ընտրություն|

26 марта 2024, 16:52

Pov:ԹեհյոնԵս տեսա,թե ինչպես Նաբին մտավ տուն։Սպասեցի մինչև վառվեն նրա սենյակի լույսերը,այնուհետև նստեցի մեքենան և առաջ ընթացա։Ներսումս զգացմունքների տեղատարափ էր։Ես զայրացած էի Նամիի եղբայրների վրա և երջանիկ էի իմ և Նամիի հարաբերությունների համար։Ինչպես կարող էի ընդհամենը 2 շաբաթում նման կախվածության մեջ ընկնել։Պարբերաբար ինձ թվում է,թե հենց առաջին հանդիպումից էլ նա գրավվեց ինձ։  Ես այնքան էի տարվել նրա մասին մտքերով,որ անգամ չնկատեցի էլ,թե ինչպես մի քանի մեքենա սկսեցին հետապնդել ինձ։Բավականին ուշ էր,իսկ այս թաղամասում այն էլ այս ժամին երթևեկությունը բավականին քիչ էր։Ես փորձում էի ազատվել նրանցից,սակայն դա այդքան էլ լավ չէր ստացվում։Հանկարծ մեքենաներից մեկը փակեց իմ ճանապարհը։Ես արագ թեքեցի ղեկը և հարվածեցի ճանապարհի վրա գտնվող լուսացույցին։

Pov:Նամի

Ես արագ ներս մտա։Գիտեի,որ տանը ինձ դժողք էր սպասվում,բայց միևնույն է խենթի նման ժպտում էի։  Բսյց ժպիտս դեմքիցս ընկավ,երբ դիմացս կանգնեցին Հյունջինը և Ֆելիքսը։Նրանք զզվանքով նայում էին ինձ։Փորձում էին ցույց չտալ,բայց դա երևում էր նրանց աչքերից։  ֊Ինչու ես նրա հետ հանդիպում Նամի,֊սկսեց Հյսւնջինը,֊ախր նա մեր ընտանիքի համար մեկ թշնամին է։Նա սպանել է ՄԵՐ հորը Նամի։Նա կործանել է մեր ընտանիքը և խլել մեր երջանկությունը։  Հյունջինի ձայնը գնալով բարձրանում էր։Ֆելիքսը բռնեց նրա ուսից և ետ քաշեց։  ֊Հանգստացիր Հյունջին։Նա ընդհամենը երեխա է,֊Ֆելիքսը մոտեցավ ինձ,բռնեց ձեռքերիցս և կամաց ասաց֊,Նամի,քույրիկս,դու շատ խելացի աղջիկ ես,բայց պետք է ուշքի գաս։Թեհյոնը այն մարդը չէ,ում հետ պետք է հանդիպել կամ ընդհանրապես կապ ունենալ։  Աստիճանների վրա երևաց Չոնգուկը։֊Պետք չէ Ֆելիքս։Նա արդեն կատարել է իր ընտրությունը։Չոնգուկը մոտեցավ և սեղանին նետեց իր հեռախոսը,որտեղ իմ և Թեհյոնի այսօրվա նկարներն էին։Հյունջինն ու Ֆելիքսը աչքերները չռած նայում էին դրանց։Չոնգուկը արագ դուրս եկավ սենյակից։Հյունջինը ատելությամբ լի հայացք նետեց ինձ և առաջ անցավ։Ֆելիքսը միակն էր,ով մնացել էր ինձ հետ։  ֊Ֆելիքս...֊Ինչպես կարող էիր Նամի,֊նա միակն էր,ում աչքերը ոչ թե զզվանքով էին լցված,այլ հիասթափությամբ։Նա արագ դուրս եկավ սենյակից։Ես ընկա գետնին և սկսեցի լաց լինել։֊Խնդրում եմ Հայրիկ,մայրիկ օգնեք ինձ...

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!