|Ցանկանում եմ,որ բոլորը իմանան այդ մասին|

20 марта 2023, 18:53

*Նամի*

Այս հանդիպման պահերը ինձ մոտ տպավորվել են ինչպես ֆիլմի դանդաղեցված կադրեր։Ֆիմից հետո մենք զբոսնեցինք մոտակա այգիներից մեկում,փորձեցինք քաղցր բամբակ,պաղպաղակ։Այդ պահերը ինձ այնքան երջանկություն և էներիգիա պարգևեցին։Ես հասկացա,որ երբեք չեմ զգացել այդպիսի զգացողություն։Թեհյոնը շատ նուրբ էր ինձ հետ։Մեր առաջին հանդիպման ժամանակ ես չէի պատկերացնի,որ կտեսնեի նրան այսպիսին։Նրա քառակուսի ժպիտը ստիպում էր ինձ ժպտալ,իսկ սիրտս գնալով ավելի արագ էր բաբախում։Հանդիպման վերջում մեզ մոտեցավ փողոցային մի նկարիչ և ասաց,որ նկարում է սիրահար զույգերին։Այդ պահին ես ու Թեհյոնը իրար նայեցինք։Արդյո՞ք մենք արդեն սիրահրա զույգ ենք։Թեհյոնը ինձ քաշեց դեպի իրեն և կրկին ժպտաց իր հրաշալի և տաքացնող ժպիտով։Ես կրկին չկարողացա ինձ զսպել և խորացա նրա դիմագծերի մեջ,բայց նա արագ նկատեց դա և նույնպես նայեց ինձ։Նկարը հենց այդպես էլ ստացվեց։Ես նայում էի Թեհյոնին,իսկ Թեհյոնը նայում էր ինձ։ ֊Նկարը ես տեղադրելու եմ իմ էջում,֊ասաց լուսանկարիչը և դեպի Թեհյոնը մեկնեց մի սև թղթի կտոր,որտեղ գրված էր նրա սոց.ցանցերի էջերը,֊կարող եք այնտեղից ներբեռնել նկարները։Շնորհակալություն,Ձեզ երջանկություն եմ մաղթում։ Տղամարդը հեռացավ։Ես և Թեհյոնը հայացքով ճանապարհեցինք նրան։Դրանից հետո Թեն նայեց ինձ,մի կողմ քաշեց մազի փունջը,որ ծածկում էր աչքերս.  ֊Երբեք չէի ցանկանա սա ասել,բայց տուն գնալու ժամն է,֊ասաց նա և սկսես իր մեծ մատով շոյել ձեռքս։  ֊Կցանականայի,որպեսզի ժամանակը կանգ առներ մեզ համար,֊ես նայում թի նրա աչքերի մեջ։  Նա քմծիծաղ տվեց,մոտեցավ և համբուրեց այտս։֊Գնա՞նք։Ես գլխով նշան արեցի և մենք սկսեցինք քայլել դեպի Թեհյոնի մեքենան։

                                 ***

Ճանապարհը երկար էր,բայց շատ կարճ էր սիրահարների համար։Մեքենայում լռություն էր տիրում։Թեհյոնը հետևում էր ճանապարհին,իսկ աղջիկը նայում առաջ և հիանուն Սեուլի գիշերային լամպերի լուսավորությամբ։ Նամին նայեց սիրելիին,ով անկախ իրենից ժպտում էր'հիշելով այսօրվա անցկացրած ժամանակը Նամիի հետ։  Թեի աչքից չվրիպեց Նամիի հայացքը։ Նա արագ ձեռքերի մեջ առավ աղջկա ձեռքը և նրանք այդպես էլ շարունակեցին ճանապարհը։

                                   ***Թեհյոնը մեքենան կանգնեցրեց դարպասների դիմաց և ցանկանում էր դուրս գալ,որպեսզի բացեր դուռը աղջկա համար։Սակայն Նամին բռնեց նրա ձեռքից։Թեհյոնը հարցական զննեց աղջկան։  ֊Թե։Ավելի լավ է ես ինքս,չեմ ցանակնում,որպեսզի եղբայրներս տեսնեն քեզ։  Թեն միանգամից մռայլվեց,սակայն հետո առավ աղջկա փոքրիկ և ցրտից սառած ձեռքեր։Նա համբուրեց դրանք և նուրբ շշնջաց.  ֊Նամի,ես քեզ սիրում եմ և ցանկանում եմ,որ բոլորը իմանան այդ մասին։ ֊Հասկանում եմ Թե։Բայց ախր Չոնը կարծում էր,որ հորս դու ես սպանել։Նա քեզ չի ների։ ֊Նամի,պետք չէ նեղվել այն բաների համար ինչը֊որ չես արել։Ես կգտնեմ ապացույցներ,որ ես կապ չունեմ։Հավատա ինձ սիրելիս։Նա շոյեց աղջկա գլուխը։Թեն ցանկանում էր մոտենալ և համբուրել Նամիին,սակայն նրանց խանգարեց բացվող մեքենայի դուռը։  Նամին միանգամից շրջվեց և տեսավ Հյունջինի զայրացած դեմքը։Տղան աղջկա թևից քաշեց դուրս բերեց մեքենայից։  Թեհյոնը արագ դուրս եկավ մեքենայից։Նա կանգնեց Հյունջինի դիմաց և դեպի իրեն քաշեց Նամիի ձեռքը։   ֊Ինչ ես անում։Նա քո քույրն է։Հյունջինը զայրացած էր։ ֊Դա քեզ չի վերաբերում,գնա։ Նամին կանգնեց նրանց միջև և նայում էր մերթ եղբորը,մերթ Թեհյոնին։  ֊Թե պետք չէ։Գնա,ամեն ինչ կարգին է։Թեհյոնը հայացքը չէր կտրում Հյունջինից։  ֊Խնդրում եմ Հյուն պետք չէ։Չոնգուկը կտեսնի չէ։Հյունջինը հայացքը թեքեց քրոջ վրա։Նամին  նրա աչքերում անսահման զզվանք տեսավ իր հանդեպ։Հյունջինը վերջին անգամի նայեց Թեհյոնին և տուն մտավ։Նամիի աչքերին սկսեցին արցունքներ հավաքվել։Թեհյոնը տեսավ դա և ամուր գրկեց Նամիին։ Այս ամենին երկրորդ հարկի պատուհանից հետևում որ այս ամենին։  Նա չէր հասկանում քրոջը։Ախր նա Նամիին ցավ էր պատճառել,սպանել էր նրանց հորը։  Նա  ցանկանում էր գնալ և մի քանի լավ հարված հասցներ այդ սրիկային,սակայն չէր ցանկանում վախեցնել Նամիին։Առանց այն էլ նա հարվածել էր քրոջը։   Տղան վերցրեց սև կոստյումի գրպանի միջից հեռախոսը և զանգահարեց ինչ֊որ անհայտ համարով։  ֊Ալո։Սպասեք մինչև Նամին տուն մտնի,դրանից հետո,երբ Թեհյոնի մեքենան մի փոքր հեռանա անցեք գործի։Երբ նա Ձեզ մոտ լինի կզանգահարեք  ինձ,ես կորոշեմ շարունակությունը։ Տղան անջատեց հեռախոսը և տեսավ,թե ինչպես է Նամին Թեհյոնին ձեռքով անելուց հետո տուն մտնում։

                                ***

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!