|Սիրահարվել եմ...|
18 марта 2023, 23:19***Թեհյոն։
Ես այս ամենից հետո,երկար ժամանակ ուշքի չէի գալիս։Նստել էի բազմոցին և հայացքով անցք էի բացում դիմացի պատի վրա։Հիշում էի նրա աչքերը,նրա ժպիտը,նրա արցունքները...Սիրահարվել եմ...հաստատ։Հանկարծ ձեռքս տարա դեպի գրպանս և շոշափեցի ինձ անծանոթ իր։Նամի հեռախոսն է...Ես բացեցի հեռախոսը և այն հեշտությամբ միացավ,քանի որ գաղտնաբառ չկար։ Ես թույլ տվեցի ինձ նայել աղջկա նկարները։Կիմ Թեհյոնը երբեք չկ փոխվում։ Նա այնքան գեղեցիկ է,երբ ժպտում է։Շարունակ թերթում էի նկարները և հիանում է Նամիի գեղեցկությամբ։Դուք կարող եք ասել,որ նա իդեալական չէ,բայց ինձ համար նա աշխարհի ամենագեղեցիկ և ամենաիդեալական մարդն է։Հանկարծ կանգ առա մի նկարի վրա,որը ավելի երկար և մանրամասն ուսումնասիրեցի,քան մնացածը։Նամին գտնվում էր ծաղիկների դաշտու,նրա հագին սպիտակ զգեստ էր,իսկ գանգուր մազերի մեջ ծաղիկ էր դրված։Նա ժպտում էր,իսկ աչքերը փակել էր,որպեսզի արևի շողերը չցավեցնեն։ Ես ուղարկեցի այդ նկարը նրա հեռախոսից իմ հեռախոս և դրեցի իմ հեռախոսի գլխավոր պատին։ Հետո ես հիշեցի Նամիի խոսքերը։Նա այնքան քնքշությամբ էր նայում ինձ և խնդրում եղբորը հանդիպել ինձ հետ։Ես սկսեցի նրա կոնտակները ուսումնասիրել։Տեսա Չոնգուկի հեռախոսահամարը,Հյունջինի,Ֆելիքսի։ Ի՞նչ,այլևս ոչ ո՞ք։Միթե նա ընկերներ չունի՞։ ***
Նամի*Ես կանգնած էի Չոնգուկի գրասենյակի դիմաց և երկար մտածում էի ներս մտնել,թե ոչ։Վերջապես ես ուժ հավաքեցի իմ մեջ և բացեցի դուռը։ ֊Կարելի է եղբայր։Չոնգուկը առանց հայացքը բարձրացնելու ասաց. ֊Այո,֊նրա ձայնի մեջ ես չորություն և կոպտություն զգացի,ինչը երբեք չէի զգացել։Ես ներս մտա և տեղավորվեցի փայտե աթոռի վրա։ ֊Չոնգուկ,ես կարո՞ղ եմ տանից դուրս գալ։Նա ոչ մի անգամ հայացքը դեպի ինձ չբարձրացրեց։ ֊Ու՞ր։ ֊Դե...ես ցանկանում էի ինձ նոր հեռախոս գնել,քանի որ իմը մնացել է...Թեհյոնի տանը,֊այդ անունը լսելուց հետո Չոնգուկը բարձրացրեց և խիստ հայացքով նայեց ինձ։Այդ հայացքը իմ մեջ սարսուռ էր առաջացնում։ ֊Կարիքը չկա,ես ինքս քեզ համար կպատվիրեմ,իսկ հիմա գնա սենյակդ։Ես վեր կացա և հնազանդորեն ուղևորվեցի իմ սենյակ։Երբ արդեն սենյակում էի,ինձ ազատ զգացի։Սկսեցի լաց լինել անզորությունից։ ***
Երեկո էր։Մեղմ քամին թեթևակի շարժում էր ծառերի ճյուղերը,իսկ լուսինը լուսավորում էր երկինքը։Բայց այնպիսի տպավորություն էր ասես երկնքում այլևս աստղեր չկան։ Նամին նայում էր երկքին և իրեն պատկերացնում լուսնի փոխարեն։Նա նույնպես լուսնի նման փայլուն է,գեղեցիկ,լուսավոր,բայց նա այնքան մենակ է։Նրա միակ թշնամին և ընկերը միայնությունն էր։Նա էր նրան ուղեկցողը և հետապնդողը։Նրան հաճախակի դուր էր գալիս,որ նա մենակ է,սակայն հետո հասկանում թր,որ այսպես նա իսկապես կգժվի։ Նրան իր մտքերից կտրեց պատուհանի թակոցը։Ինչ֊որ մեկը քարեր էր գցում նրա պատուհանին։Աղջիկը սկզբից վախենում որ ներքև նայել,սակայն հետ վեր կացավ և մոտեցավ պատուհանին։ Նա իջեցրեց բռնակը և դեպի իրեն քաշեց։ ֊Թեհյո՞ն,֊աղջկա աչքերը փայլում էին։ ֊Նամի արագ իջիր,քանի ինձ չեն նկատել Ձեր թիկնապահները։ Իրականում Թեհյոնը ոչ ոքից չէր վախենում և գիտեր,որ չէին էլ համարձակվի նրան մատով դիպչել,սակայն նա հասկանում էր,որ Չոնգուկը կարգել էր նրան տեսնել Նամիին։ Նամին արագ հագնվեց և կանգնեց պատուհանագոգին։ ֊Թեհյոն գալիս եմ։Աղջիկը պատրաստվում էր թռչել։ ֊Ոչ,ոչ Նամի սպասիր։Նման բաներ պետք չէ անել։Սպասիր ես հիմա կգամ։Թեհյոնը հեռվացավ և տեսավ ծառի մոտ դրված աստիճաններ։Նա արագ բերեց և հենեց Նամիի սենյակի պատին։Նամին առանց վարանելու իջավ աստիճանները։Վերջին աստիճանի վրա Թեհյոնը մեկնեց ձեռքերը աղջկան և ամուր գրկեց նրան։Նամնին այնքան երջանիկ էր։ Նրա հոգին ալեկոծում թին Թեհյոնի երկար մատներ,որոնք ամուր գրկել էին նրան։Վերջապես Թեհյոնը թողեց աղջկան շրջեց դեպի իրեն և ժպտաց։ ֊Ցանկանում եմ քեզ հետ,որևէ տեղ գնալ։ ***
Նրանք կինոթատրոնում էին։Թեհյոնը մի ողջ կինոթատրոն էր վարձել,որպեսզի միայնակ մնար իր սիրելիի հետ։Նրանք նայում էին ֆիլմը լռության մեջ։Միայն Թեհյոնն էր,որ անընդհատ նայում էր աղջկան։Երբ աղջիկը նկատեց Թեհյոնի հայացքը շրջեց գլուխը և սկսեց խորանալ տղայի աչքերի մեջ։ Նրանք անդադար միմյանց էին նայում։
(Միացրեք Sam Smith-fire on fire)
֊Ասա,որ սիրում ես ինձ,֊ասաց Թեհյոնը և աղջկան գցեց անհարմար իրավիճակի մեջ։ ֊Սիրում եմ... ֊Կրկին... ֊Ս...սիրում եմ ։ ֊էլի... ֊Ես քեզ սիրում եմ Կիմ Թեհյոն։Ես սիրահարվել եմ քեզ,ինչպես ամենավերջին հիմարը։ ֊Ես էլ քեզ եմ սիրահարվել,ինչպես ամենավորջին հիմարը,և վիրավորել ու ցավեցրել եմ քեզ,ինչպես ամենավերջին հիմարը։Սիրում եմ քեզ,պաշտում,պաշտում եմ քեզ Չոն Նամի։Ես կդառնամ քեզ համար տիեզերքի ամենալուսավոր լուատուն,որպեսզի լուսավորեմ քո կյանքի ամենամութ պահերը,միայն թե դու չմարես ու միշտ ժպտաս։Թեհյոնը մոտեցավ և սկսեց նուրբ համբեւրել աղջկա կարմիր շուրթերը...
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!