|Քեզ հետ թեկուզ աշխարհի ծայրը|
27 марта 2024, 08:00Հիվանդասենյակում լսվում էր միայն սարքերի ձայները։Աղջիկը,որը պարկած էր անկողնուն չէր շարժվում։Նրա կրծքավանդակը դանդաղ բարձրանում էր վերև և իջնում։ Նրա կողքին կանգած էր Ֆելիքսը և նայում էր քրոջ փխրուն մարմնին։Նա երբեք չէ մտածի,որ իրենց արյունակիցը կարող էր քրոջ հետ նման կերպ վարվել։Չոնգուկին պատել էր վրեժը և կուրացրել։Վրեժը կուրացնում է։ Թեհյոնը նստել էր աղջկա կողքին և բռնել ձեռքը։Այն դեռ սառն էր։Թվում էր,թե միշտ էլ սառն է եղել։ ֊Ես գնամ,֊հնչեց Ֆելիքսի ցածր ձայնը։Թեն ոչինչ չասաց։Նա անգամ չնայեց Ֆելիքսին։ Վերջապես նրանք մենակ էին։Ամեն ինչ խաղ էր,սակայն սենյակ մտնող հեռախոսի ձայնը փչացրեց սենյակի խաղաղությունը։Մարկը Թեհյենին մեկնեց հեռախոսը։ Էկրանին լուսավորվեց Պակ Չիմին անունը։ ֊Ես չեմ ցանկանում խոսել,ասա,որ զբաղված եմ։Մարկը վերցրեց հեռախոսը և դուրս եկավ։ Կրկին աղջկա աչքերը,կրկին լռություն և կրկին խաղաղություն։
***Անցել էր արդեն երեք օր,բայց Նամին դեռ չէր բացել աչքերը։Թեհյոնի նրա կողքից այլ կողմ չէր գնում։Մարկի փորձերը,նրա տուն գնալու և նորմալ հագուստը փոխելու հետ կապված ձախողվել էին։Նա ստիպված ֆնացել էր և տնից Թեհյոնի համար մաքուր հագուստ էր բերել։ ֊Դու արել ես այն,ինչ ես քեզ ասել էի։ ֊Թեհյոն նրանք կապի դուրս չեն գալիս։Չոն Ֆելիքսը հեռացել է մորական լքված տուն,իսկ Հյունջինի ու Չոնգուկի հետքն անգամ չկա։Ես անում եմ հնարավոր ամեն ինչ,որ գտնեմ նրանց։ ֊Ուրեմն քիչ ես անում Մարկ։Գնա ուզում եմ մենակ մնալ։ ***Անցավ մի քանի ժամ։Համարյա կեսգիշեր էր,հանկարծ աղջիկը սկսեց շարժվել։Թեհյոնը,ով այսքան ժամանակ աչք չէր կպցրել,նկստեց դա։ Նա արագ սեղմեց անկողնու կողքին դրված զանգը և սենյակ եկան բժիշկները։Նամին բացեց աչքերը և նրա աչքերից սկսեցին արցունքներ հոսել։ ֊Թե...դու այստեղ ես...Թեհյոնի սիրտը սեղմվեց այս բառերից։֊Այստեղ եմ իմ Նամի...
***Մեկ շաբաթ անց Նամիին դուրս գրեցին։Այս ընթացքում Թեհյոնը Նամիի մասին հոգ էր տանում։Ինքը կերակրում էր,հանում զբոսանքի,համբուրում ճակատը,ինչպես ժամանակին անում էր Նամիի հայրը։ Աղջիկը ոչինչ չէր հարցնում եղբայրների մասին։Նա չէր ցանկանում դիպչել և' իր,և' Կիմի ցավոտ կողմին։Թոհյոնը մեքենա վարելու ընթացքում բռնել էր Նամիի ձեռքը,պարբերաբար նայում էր աղջկան,ժպտում և համբուրում նրա մատները։ ֊Սիրում եմ քեզ...,֊ասաց Կիմը։Նամին ոչինչ չպատասխանեց,նա պարզապես ժպտում էր,սակայն դա ոչ մի կերպ չնեղացրեց Թեհյոնին։ Վերջապես նրանք հասան ինչ֊որ շենքի մոտ։Նամիին թվում էր,թե նրանք պետք է գնան Թեհյոնի առանձնատներից մեկը։Նրանք մտան շենք։Թեհյոնը հավաքեզ դռան կոդը և նրանք ներս մտան։ ֊Ինձ թվում էր,թե քո պալատներից մեկն ենք գնալու։Թեհյոնը ժպտաց և ետևից գրկեց աղջկան։ ֊Դուրդ չի գալիս,կարող ենք գնալ իմ պալատ։֊Ոչ,եթե դու կողքիս ես էական չէ թե որտեղ եմ։Կարևորը,որ դու կաս։Թեհյոնը շրջեց աղջկան և նուրբ համբուրեց նրա ճակատը։ ֊Այստեղ ավելի հանգիստ է և ապոհով։Ես հաճախ եմ գալիս այստեղ մենակ մնալու համար։Միայն ես և Մարկը գիտենք այս բնակարանի մասին։ ֊Եվ արդեն ես։֊Ես արդեն դու։Նրանք նայում էին իրար աչքերի մեջ։Թեհյոնը ամուր սեղմեց աղջկան իր գրկում։Նրանք երկար այդպես կանգնած մնացին,սակայն հեռախոսի զանգը խանգարեց նրանց էյֆորիային։ Էկրանին լուսվորվեց Մարկ անունը։֊Ալո,֊ասաց Թեն գնալով այլ սենյակ։֊Դուք ինձ ձեռք եք առնում։Ինչպես կարող էին նրանք անհետանալ։Գտեք դրանց,կապնվեք,միայն թե ասեք,որ հեռու մնան Նամիից և ինձանից։ Սենյակի դուռը բացվեց և ներս մտավ Նամին։Նա հասցրեց լսել խոսակցության վերջին հատվածը։ ֊Ես քեզ կզանգեմ Մարկ։Թեն ցած դրեց հեռախոսը։֊Թեհյոն...խնդրում եմ հանգիստ թող նրանց։Ես չեմ ցանկանում,որ դու որևէ բան անես նրանց։Թեհյոնը բռնեց աղջկա ձեռքերից։֊Փոքրիկս ես ոչինչ չեմ անի նրանց։Պարզապես ցանկանում եմ զգեւշացնել,որ հեռու մնան քեզանից։Նամին գլխով արեց և գրկեց Թեհյոնին։
***Եթե հարցնեք մեր հերոսներին,թե որն է նրանց կյանքի լավագույն երեկոն,նրանք կպատասխանեն,այսօրվա երեկոն։Թեհյոնը և Նամին իրար հետ ընթրիք պատրաստեցին։Կերակրեցին միմյանց և նստեցին ֆիլմ դիտելու։Ամբողջ ընթացքում նրանք ծիծաղում և զվարճանում էին։ Ֆիլմի ընթացքում Թեն նայում էր աղջկան,ով ձեռքերում ամուր պահել էր պոպկորնի ամանը և ուշադիր նայում էր հեռուստացույցին։ ֊Թեհյոն ինչու՞ ես ինձ նայում։Տես ինչ հետաքրքիր ֆիլմ է։ ֊Դու ավելի հետաքրքիր ես։Նամիի այտերը կարմրեցին,նա սկսեց ծիծաղել։ ֊Ինչու ես ծիծաղում,ես ոչ մի ծիծաղելի բան չասացի։ ֊Թե,դու ասես 16 տարեկան սիրահարված երեխա լինես։֊Ի՞նչ։Թեհյոնը սկսեց խուտուտ տալ աղջկան։֊Այդ ես եմ 16 տարեկան,դե արի էստեղ։Աղջիկը վեր կացավ և սկսեց վազել երկար բազմոցի վրա։ Հանկարծ Թեհյոնին զանգ եկավ։Նամին նստեց նրա կողքին։ Համարը անծանոթ էր։֊Ալո։֊Կիմ։Ես եմ Չոնգուկը։Թեհյոնի դեմքի արտահայտությունը փոխվեց։Նամին ուշադիր հետևում էր Թեհյոնին։֊Որտեղ ես դու,֊ասաց Թեն և արագ մտավ լոգարան։֊Ինչպես է Նամին։֊Դա քեզ չի վերաբերում։Հեռու մնա նրանից։Ես միայն հանուն նրա կոկորդդ կտրել չեմ տալիս։Պարզապես թող մեզ հանգիստ։Չփորձես անգամ վերադառնալ։֊Ես ինքս էլ չեմ կարող նրա աչքերի մեջ նայել Կիմ։Այդ փամփուշտը պետք է միայն քեզ խոցել,բայց ոչ իմ արոջը։֊Հավատա դու այդ քայլովդ ինձ էլ խոցեցիր,իսկ եթե Նամիին մի բան պատահեր,դու ինձ այդ քայլով կսպանեիր։Թեհյոնը անջատեց հեռախոսը և դուրս եկավ։Նա դեռ զայրացած էր,դա չվրիպեց Նամիի աչքերից։Նա գրկեց տղային և գլուխը դրեց նրա ուսին։ ֊Ինչ֊որ բան այն չէ։ ֊Չոնգուկն էր զանգահարել,֊Նամին միանգամից բարձրացրեց գլուխը և նայեց սիրելիի աչքերին,֊քեզնից էր հարցնում։ ֊Դու ինչ ասացիր։ ֊Ասացի,որ հեռու մնա մեզանից։Նամին հոգոց հանեց և շրջվեց։Նրա աչքերը լցվեցին արցունքներով։ ֊Թեհյոն,֊նրա ձայնը դողում էր։Նա կրկին դանդաղ շրջվեց դեպի տղան,,դու իսկապես կապ չունես հորս սպանության հետ։ Թեհյոնը օրորրեց գլուխը։֊Նամի,դու ինձ չե՞ս վստահում։֊Վստահում եմ,բայց հասկացիր ,Թեհյոն,ես չեմ ցանկանում դառնալ ընտանիքիս համար դավաճան։Նրանք մտածում են,թե դու ես սպանել մեր հորը։Թեհյոնը դանդաղ մոտեցավ աղջկան և ասաց. ֊Ես կապացուցեմ,որ անմեղ եմ Նամի։Բայց ոչ թե քո եղբայրներին այլ միայն քեզ,որովհետև չեմ ցանկանում ,որ այն մարդը ում ես կյանքիցս շատ եմ սիրում,մտածի թե ես նրան խաբում եմ։
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!