|Կա՞ արդյոք իրական սեր|
2 марта 2023, 01:23Նամին Թեհյոնի հեռանալուց հետո երկար կանգնած էր պատուհանի մոտ։Արև արդեն ամբողջությումբ մայր էր մտել։Նա շրջվեց և դարակի վրա տեսավ սկուտեղը,որը Թեհյոնը իր հետ էր բերել։Նա տեսնելով այն հասկացավ,որ իսկապես քաղցած է։Մոտեցավ,նստեց անկողնուն և սկսեց փորձել ուտելիքը։Բրինձ...անհամ է։Կիմչի...անհամ է։Նույնիսկ աղջկա սիրելի աղցանը,նրան դառը թվաց։Իրականում ուտելիքը բավականին համեղ էր,սակայն Նամիի կոկորդում կանգնած անտանելի կույտը չէր թողում աղջկան հասկանալ դրա իրական համը։Նա պարզապես լցրեց ստամոքսը,որպեսզի սովից չմահանա։Նրան տանջում էին Թեհյոնի խոսքերը։Իսկ,եթե նս չի ստում և իդկապես կապ չունի հորս սպանության հետ։Ոչ,ոչ Նամի։Նա հրեշ է։Հրեշ։Երջանկություն...։Մի պահ նրան թվաց,որ նա նույնպես երջանիկ չէ։Բայց իսկապես։Նա երջանիկ չէ...
Թեհյոնը իր ննջասենյակում պարկած,հայացքով ծակում էր առաստաղը։Նրան նույնպես տանջում էին մտքերը։Սա այնպես,նա այնպես։Նս ցանկանում որ պարզապես բղավել,գոռալ։Նրան օգնություն էր պետք։Իր կյանքի վերջին տարիները անիմաստ էին և միայնակ։Չկար մեկը,ով կգրկեր նրան ու կհամոզեր,որ ամեն ինչ լավ է։Եթե նույնիսկ լավ չի լիներ միևնույն է,կարևորը,որ կա մեկը,ով կհանգստացնի նրա հոգու ցավը։
Սեր...անցավ Նամիի մտքով այդ բառը,որի նշանակությունը նա այդպես էլ չէր հասկացել։Նա գիտեր ինչ էր ընկերական սերը,ինչ էր եղբայրական,ծնողոկան սերը։ճիշտ է նա շատ քիչ հասցրեց դա վայելել,բայց միևնույն է նա հիշում էր այդ սիրո մասին նույնպես։Բայց չէ,որ իրական սերը դա ուրիշ է։Դա այն է,երբ դուք գրկախառմվում եք իրար հետ ամեն վարկյան,երբ կարոտում եք,նույնիսկ,երբ իրար հետ եք,երբ անդադար համբուրվում եք ու...։Դա միայն ֆիլմերում է չէ՞։Կա՞ արդյոք իրական սեր։Այդ մտքերով էլ Նամին ողջ գիշեր չքնեց։Ինչը արեց նաև Թեհյոնը։Նա մտածում էր ամեն ինչի մասին և չնկատեց էլ,թե ինչպես զանգահարեց նրա զարթուցիչը։ Ժամը 6։00֊ն էր։Ժամանակն է նոր օրը սկսելու։Հերթական անգամ աշխատանքի գնալ և մնալ այնտեղ մինչև ուշ գիշեր։ Թեհյոնը միայն հիմա հասկացավ,թե ինչ անտանելի և ձանձրալի է այդ ամենը նրա համար։ Նա հագավ իր սև կոստյումը,կապեց թանկարժեք ժամացույցը և դուրս եկավ սենյակից։Առավոտյան ցնցուղը նրա դեմքին մի քիչ երանգ էր տվել,բայց ուռած աչքերը մատնում էին անքնության և հոգնածության մասին։Մինչ գնալը նա մտավ Նամիի սենյակ։Նամին զգաց նրա ներկայությունը և քնած ձևացավ։Թեհյոնը մոտեցավ,ծնկեց անկողնու դիմաց և սկսեց ուսումնասիրել աղջկա դիմագծերը։Նա կամաց հեռացրեց աղջկա դեմքին ընկաց վարսերը և հիշեց,թե ինչպես էր նա քաշել դրանցից։Նա մոտեցավ և համբուրեց աղջկա ճակատը։֊Ներիր...Նա դուրս եկավ սենյակից։Աղջիկը բացեց աչքերը և դրանցից գլորվեց արցունքի մեկ կաթիլը։
Pov:Նամի
Չեմ հիշում,թե նրա գնալուց հետո ինչքան այսպես պառկած մնացի,բայց երբ վեր կացա տեսա,որ արդեն ժամը 10֊ն է։Ես նայեցի պատուհանից դուրս և տեսա մարդկային անկանոն շարժը ու կրկին հիշեցի Թեհյոնի խոսքերը։Ես երջանիկ չեմ...։Երկար ժամանակ այստեղ կանգնելուց հետո,սենյակի դուռը թակեցին և ներս մտավ երեկվա սպասուհին։Նա իմ առջև դրեց սկուտեղը և հետացավ։ Ես խմեցի միայն տաք թեյը,որովհետև ձեռքերս անհասկանալի պատճառով անընդհատ սառն էին։Միգուցե դա իմ միջի դատարկությունից է։ Հետո պառկեցի անկողնու վրա և ինձ կլանեց երկար սպասված քունը։
***
Թեհյոնը իր աշխատասենյակում լրացնում էր բազմաթիվ թղթեր։Այդ թվերից նրա մոտ արդենսրտխառնոց էր առաջանում։Նա մոտները դրեց ճակատին և կախեց գլուխը,որպեսզի գոնե մի փոքր մեղմացնի գլխացավը։Հանկարծ նրա աշխատանքային հեռախոսը զընրընգաց։ ֊Պարոն Կիմ Ձեզ մոտ է եկել Չոն Չոնգուկը։Թողեմ,որ ներս գա՞,֊հնչեց քարտուղարուհու զրնգուն ձայնը։Թեհյոնը մի փոքր մտածեց և ասաց. ֊Այո։Վարկյաններ անց սենյակի դուռը բացվեց։Չոնգուկը իր սլացիկ քայլվածքով և սառը հայացքով առաջ էր գալիս։֊Որտեղ է քույրս։֊Իմ տանը։֊Եթե իմանամ,որ նրան մատով կպել ես վիզդ կկտրեմ Կիմ։Եվ իմացիր ես թքած կունենամ և' քո,և մնացածի կարծիքի վրա,֊կոպիտ ասաց Չոնգուկը,սեղմռլեվ ատամները։֊Ինչո՞ւ ես եկել։֊Քրոջս հետևից։Մինչև նրան ինձ չվերադարձնես չեմ գնա։Թեհյոնը կախեց գլուխը։֊Նա խաղալիք չէ,որ իրար փոխանցելով խաղանք։Չոնգուկը քմծիծաղ տվեց և միանգամից լրջացավ։֊Այդ դեպքում ինչ իրավունքով ես նրան քեզ մոտ պահում։֊Չոնգուկ ես շատ հանգիստ եմ խոսում և լավ կլիներ,որ դու էլ հանգիստ խոսեիր։Իմ համբերությունը քիչ է լավ հիշիր։Չոնգուկը մատը վեր բարձրացրեց։֊Լսիր...֊Այդ դու ինձ լսիր։Մենք միասին հիմա կգնանք իմ տուն և կհարցնենք Նամիին,թե որտեղ է նա ուզում մնալ։Նրա որոշումն էլ կհաստատվի։Չոնգուկը ետ քաշվեց և ասաց.֊Լավ։Գնացինք։
***Pov:Նամի
Երկար քնից հետո,ես բացեցի աչքերս։Դրսում լսվեց մեքենաների աղմուկ,կարծես թե ինչ֊որ մեկը եկել է։ Վազեցի պատուհանի մոտ և տեսա երկու մեքենա։Ես ճանաչեցի մեքենաներից մեկը։Դա Չոնգուկն էր։Միթե՞ նա փրկված է։Միթե՞։Այո դա եղբայրս էր։Նա դուրս եկավ մեքենայից,իսկ հաջորդ վարկյանին մյուս մեքենայից դուրս եկավ Թեհյոնը։Ես վազեցի ներքև։Այնքան արագ էի վազում,որ նույնիսկ քիչ որ մնում ընկնեի աստիճաններիղ,սակայն ինձ հասցրեցին պահել։Ես բարձրացրի հայացքս և տեսա Թեհյոնին։Մենք նայում էինք միմյանց աչքերի մեջ։Ես վերջապես կարողացա թեքել հայացքս և տեսա դռան մոտ կանգնած դժգոհ հայացքը։Ես հեռվացա Թեհյոնից և վազեցի ու ամուր գրկեցի նրան։Նա պաըասխանեց իմ գրկախառնությանը։Երբ մենք վերջապես անջատվեցինք ես տեսա Թեհյոնին։Նա այնքան...այնքան տխո՞ւր էր։Նա կախել էր գլուխը և սավառնում էր իր աշխարհում,որը նրա դեմքի արտահայտությունից կարելի է հասկսնալ,որ այդքան էլ ուրախ չէ։ ֊Դե Նամի,գնա՞նք տուն,֊հարցրեց Չոնգուկը։Ես նահեցի կրկին Թեհյոնի,ով արդեն մեծ հույսով լցաված աչքերով նայում էր ինձ։Նրա աչքերում խնդրանք կար,աղաչանք,որ չլքեմ իրեն։Նա միայնակ է։Դա այսպես,թե այնպես պարզ էր։֊Նամի լսո՞ւմ ես։Ես կրկին նայեցի եղբորս։Նա մեկ հոնքը վեր բարձրացրեց և հարցական հայացքով ինձ նայեց։֊Նամի դու ունես ընտրելու հնարավորություն։Կարող ես գալ ինձ հետ,կամ մնալ այստեղ։ Աստված իմ։Այս ինչ հիմարություն է։Նրանց երկուսի հայացքները խժռում էին ինձ։Ես իսկապես ուզում էի տեսնել եղբայրների,բայց Թեհյոնը,նրա աչքեր...Ես երկար մտածեցի և հասկացա. ֊Ես գալիս եմ Գուկ։Չոնգուկի դեմքին ժպիտ հայտնվեց։Նա շոյեց իմ գլուխը,իսկ Թեհյոնը կրկին կախեց իր գլուխը։֊Դե Թեհյոն։Ինձ թվում է տեսար,որ նա գալիս է ինփ հետ։Նա բարձրացրեց գլուխը մոտեցավ մեզ։֊Ցտեսություն։Հուսամ,որ երջանիկ կլինես մնացյալ կյանքդ։Իմ մարմինը դողում էր։Դողում որ նաև Թեհյոնը։Մենք սկսեցինք հեռանալ դեպի դուռը։Հանկարծ ես կանգ առա։Բռնեցի Գուկի ձեռքը։֊Չոն...։Ես մի խնդրանք ունեմ։Կարող եմ հաճախակի հանդիպել նրա հետ։
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!