|Օգնիր ինձ գտնել իմ երջանկությունը|

1 марта 2023, 23:58

Թեհյոնը մոտեցավ և գրկեց աղջկան։Նամին փորձում էր ետ հրել նրան,սակայն տղան ամուր բռնել էր աղջկան։Քիչ անց աղջիկը հանձնվեց և լուռ կանգնած հետևում էր Թեհյոնին։Տղան վերջապես ետ գնաց և նրա այտին երևաց արցունքի կաթիլը,որը Թեհյոնը միանգամից սրբեց։  ֊Բարձրացիր սենյակ և չփորձես որևէ քայլ անել,իսկ եթե անես իմացիր,որ էլ երբեք չես տեսնի եղբայրներիդ։  Նամին նայեց նրան ատելությամբ լի հայացքով և վազեց վերև։Նա մի պահ կանգ առավ աստիճանների վրա և առանց ետ շրջվելու ասաց.  ֊Ատում եմ քեզ Կիմ Թեհյոն։

Աղջիկը վազեց սենյակ և ընկավ անկողնու վրա։Նա շարունակ լաց էր լինում։  Երևի չէր էլ հիշում,թե ինչքան էր այդպես լաց եղել։Նրա մտքերը քաոսի էին վերածվել։Նա արտասվում էր ամեն ինչի համար։Կարծես իր ամբողջ կյանքից կուտակված բարկությունը և հիասթափուցյունը հիմա էր լքում իրեն իր արցունքների հետ։

                               ***

Թեհյոնը խոհանոց մտավ և խնդրեց,որպեսզի աղջկան ուտելիք տանեն,իսկ ինքը հրաժարվեց ուտելուց։Որոշ ժամանակ անց խոհանոցից դուրս եկավ սպասուհին սկւոտեցը ձեռքին։Նա արագ քայլերով բարձրացավ աղջկա սենյակ։Թեհյոնը հյուրասենյակի բազմոցին նստած սպասում էր,թե երբ կվերադառնա սպասուհին։Աղջկա ատելուցյամբ և միևնույն ժամանակ ցավով լի հայացքը տպավորվել էր տղայի մոտ գիշերվա վատ երազի նման։Նրա մտքում անընդհատ այդ աղջնակն էր և մայրը։*Միթե ես հորս նման վատն եմ և դաժան* անընդհատ գալիս էր նրա մտքին։Նա գլուխը կախել էր և ուսումնասիրում էր հատակը,սակայն նրա մտքերը սավառնում էին անցյալի մութ անկյուններում։Սպասուհին ետ վերադարձավ սկուտեղը ձեռքին։   ֊Պարոն Կիմ նա հրաժարվում էր ճաշելուց։Ես նրան ասացի,որ դուք եք պարտադրել,սակայն նա ասաց,որ թքած ունի։Ներեցեք ինձ...֊սպասուհին մեղավոր կախեց գլուխը։Թեհյոնը հոգոց հանեց և բարձրացավ տեղից։  ֊Տուր դա ինձ։Ես ինքս նրան կկերակրեմ։Սպասուհին մեկնեց սկուտեղը իր տիրոջը,խոնարհվեց և լքեց հյուրասենյակը։  Թեհյոնը հանգիստ քայլերով բարձրացավ վերև և կանգնեց աղջկա սենյակի մոտ։Նա երկար կանգնել էր և ասես չէր համարձակվում ներս մտնել,սակայն հետո թակեց այն և առանց որևէ պատասխնի ակնկալման ներս մտավ։ Նամին պառկած էր անկողնուն'մեջքով դեպի դուռը։Թեհյոնը մոտեցավ կամաց,սկուտեղը դրեց անկողնու կողքի փոքր դարակին և ինքն էլ նստեց անկողնուն։Աղջիկը տեղից չէր շարժվում։Լսվում էր միայն նրա խաղտված շնչառությունը։  ֊Ես գիտեմ,որ դու քնած չես,֊հնչեց Թեհյոնի ցածր և խորը ձայնը֊,Ես հասկանում եմ,որ ատում ես ինձ,բայց քո օրգանիզմը ոչ մի մեղք չունի,ինչու ոչինչ չես ցանկանում ուտել։ ֊Սոված չեմ։֊Նամիի ձայնի տոնը կոպիտ էր։ ֊Դու առավոտվանից ոչինչ չես կերել,ինչպես կարող ես սոված չլինել։Դե վեր կաց շրջվիր,մարդկանց հետ նման կերպ չեն խոսում։  Նամին սառը դեմքով պտտվեց դեպի Թեհյոնը։Նրա աչքերում արդեն ատելություն չկար,միայն սառնություն էր,ինչը ավելի էր վախեցնում տղային։  ֊Ես ասացի,որ քաղցած չեմ,թե դա էլ ես սպառնալով անելու։  ֊Եթե պետք լինի կանեմ,֊հանգիստ ասաց Թեն։  Աղջիկը պտտեղ իր աչքերը։֊Ես հավաուտմ եմ։Դու ընդունակ ես նման բաների։Թեհյոնը սեղմեց շուրթերը և կախեց գլուխը։  Անհանգիստ լռությունը տևեց ասես մի ողջ հավերժություն։Թեհյոնը բարձրացրեց գլուխը և ցավով լի աչքերով ասաց.  ֊Ես չեմ սպառնում։Չեմ ստիպում։Ես խնդրում եմ,խնդրում եմ,որ դու մի բան ուտես։ ֊Ինձ տուն թող։Ես էլ չեմ սպառնում,չեմ ստիպում։Ես խնդրում եմ։Թեհյոնը վեր կացավ անկողնուց և գնաց դեպի պատուհանը։Աղջիկը հայացքով հետևեց նրան։Տղան ձեռքերը ծալեց կրծքի հատվածում և ասաց.  ֊Մենք ամեն ինչ ունենք երջանիկ լինելու համար, բայց դժբախտ ենք։Աղջկան անհասկանալի թվացին այս խոսքերը,բայց նրա հայացքի սառնությունը չփոխվեց։  Կարճ ընդմիջումից հետո Թեհյոնը շարունակեց. ֊Մորս սիրած խոսքերն են։Միշտ ասում էր ինձ։Գիտես այդպես էլ չհասկացա ինչ նկատի ունի,բայց հիմա կարծես թե հասկանում եմ,որ ես իսկապես երջանիկ չեմ։Ես ունեմ փող,սիրուհիներ,տուն,մեքենա,բիզնես,հարգանք,սակայն ես երջանիկ չեմ զգում ինձ։Ու ես դա հասկացա միայն այսօր...քո հայացքից,֊նա շրջվեց դեպի Նամին,ում հայացքը արդեն փափկել էր,֊ես քո աչքերում մորս տեսա։Նա այնքան...այնքան կար այդտեղ...աչքերումդ։Ես խորտակվում էի նրա աչքերի մեջ,իսկ հիմա քո աչքերն են խորտակում ինձ։Ինչու՞,ինչու՞ եկար և հիշեցրիր ինձ անցյալը։  Նա լռեց և կրկինշրջվեց դեպի մեծ պատուհանը,ուր արդեն երկինքը ստացել էր վարդագույն երանք,իսկ արևը,որ ամբողջ ժամանակ վառ էր պահում երկինքը անցել էր սարերի ետև,իր ետևից թողնելով միայն երկնքի վարդագույն երանգները։ Թեհյոնի աչքից գլորվեցին արցունքները։ Անհարմար էր,խեղդում էր ու ապշեցնում այս լռությունը։Նամին ավելի խորը սթրես էր ապրում այս իրավիճակից։Նրա կոկորդին ինչ֊որ ծանր բան էր կանգնել,որը թույլ չէր տալիս աղջկան խոսել։Բայց նա իր մեջ ուժ գտավ և ասաց. ֊Միգուցե դու չես էլ փորձել տեսնել այդ երջանկությունը։Իսկապես շատ բաներ մեր քթի տակ են,սակայն մենք չենք նկատում դրանք։Թեհյոնը քմծիծաղ տվեց և մաքրեց արցունքները։  ֊Հայրդ...։Ես կապ չունեի դրա հետ։Ավելի ճիշտ կապ ունեի,բայց ոչ այնպես ինչպես եղբայրդ է մտածում։Ես գիտեմ,որ արդարանալը անիմաստ կլինի,բայց այդ գործը Պակերի ընտանիքի կողմից է եղել։Ինձ պարզապես մատնել են։Ինչքան էլ վատ բաներ խոսեն իմ մասին միևնույն է ես մարդ չեմ սպանի,հազիվ տանջեմ,կամ չգիտեմ...։Բայց ես կսպանեի ցանկացածի,եթե իմանայի,որ նրա մահը ինչ֊որ մեկին երջանկություն կպատճառի։Ես երջանկություն եմ ուզում,բայց գիտեմ,որ աժանի չեմ դրան։Բայց կցանկանայի անել այնպես,որ մեկ այլ արժանի մեկը երջանիկ լիներ։  Նամին խորը հոգոց հանեց և մոտեցավ ու կանգնեց Թեհյոնի կողքին։֊Ինչ գեղեցիկ է մայրամուտը։Միշտ սիրել եմ այն։Ասես արևը մայր մտնելով իր հետ տանում է իմ բոլոր հոգսերը։Հնարավոր է,որ տարօրինակ հնչի,բայց գիշերը ես ինձ ավելի լավ եմ զգում,ավելի ազատ,ավելի խաղաղ։Գիշերը ես երազներ եմ տեսնում,որտեղ տեսնում եմ մայրիկին,հայրիկին ու իմ երջանկությունը։  Թեհյոնը հայացքը նետեց աղջկա վրա,հետո շրջվեց ամբողջ մարմնով և կամաց բռնեց նրա ձեռքերից։ ֊Նամի...օգնիր ինձ գտնել իմ երջանկությունը։Աղաչում եմ։Նամին նրա աչքերում անվություն տեսավ,բայց ուրիշ ոչինչ ասել չկարողացավ։Թեհյոնը սկսեց կամաց մոտենալ նրա դեմքին։Վերջին մի քանի միլիմետրը,բայց Նամին թեքեց գլուխը։Թեհյոնը ետ քաշվեց և կամաց թողեց Նամի փոքրիկ և սառը ձեռքերը։Նա ոչինչ չասացմիայն լուռ դուրս եկավ սենյակից,վերջին անգամ հայացք նետեց աղջկա վրա ով նայում էր պատոհանից դուրս։Նամիի հագին դեռ այն զգեստն էր,որով որ նրանք առաջին անգամ հանդիպեցին...

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!