|Դու հոգեկան հիվանդ ես Կիմ Թեհյոն|
2 марта 2023, 00:03*Նամի*
Գիշերը կարողացա քնել միայն 3 ժամ։ Առավոտյան սենյակի դուռը բացվեց և ներս մտավ մի տիկին ուտելիքները ձեռքին։Ես ձեռք չտվեցի դրանց,սակայն պարզ երևում էր,որ պատրաստել է քաղաքի լավագույն խոհարարներից մեկը։ 2 ժամ անց սենյակ մտավ թիկնապահներից մեկը և ինձ ուղեկցեց դեպի հյուրասենյակ։Ես լուռ իջնում էի աստիճանները և,երբ արդեն երևաց հյուրասենյակը'ես տեսա եղբայրներիս։Նրան ծնկել էին Թեհյոնի դիմաց։Նրանց դեմքը արյան մեջ էր։ Իմ աչքերը լցվեցին արցուններով։Ես ցանկացա վազել դեպի Չոնը,սակայն թիկնապահը բռնեց ինձ։ Թեհյոնը զենքը ձեռքին նայեց ինձ և ժպտաց։ ֊Ահա և մեր արքայադուստր Չոնը։Դե միացիր խնջույքին։ Չոնգուկը տեսնելով ինձ անհանգստացավ։ ֊Հիմար։Ասել էի չէ քեզ թողնել նրան։Նա կապ չունի։ Թեհյոնը լրջացավ և նրա աչքերում զայրույթ երևաց։ ֊Իսկ քեզ թվում էր ես խելոք անելու էի այն,ինչ ասես։Նա ապտակեց Չոնգուկին։ ֊Ոչ եղբայր։Թեհյոնը շրջվեց նայեց ինձ։ ֊Մի քիչ համբերիր,երբ կսպանեմ եղբայրներիդ այդ ժամանակ էլ կգոռաս։ Ասաց Թեհյոնը և զենքը պահեց Հյունջինի վրա։ ֊Սկսեք քեզնից Հյունջին։ Ես արագ ազատվեցի թիկնապահի ձեռքերից և փակեցի Հյունջինին։ ֊Խնդրում եմ Թեհյոն։Մի արա։Մի սպանիր նրանց։Իմ այտերի վրա հայտնվեցին արցունքի կաթիլները։Թեհյոնը նույնպես տխրեց։Նրա աչքերը լցվեցին և նա կամաց իջեցրեց զենքը։ ֊Խնդրում եմ Թեհյոն։Նա հետ գնաց և կրկին նայեց ինձ։ ֊Բաց թողեք սրանց,բայց աղջկան պահեք։Ես հանգստացա,որ եղբայրներս ազատության մեջ կլինեն։ ֊Հեյ տխմար,ինչիդ է պետք քույրս։Ինձ պահիր նրան բաց թող։Կիմ Թեհյոն։Ես քեզ հետ եմ խոսում։Գոռում էր Չոնգուկը,բայց Թեհյոնը նրան ուշադրություն չէր դարձնում,նա արագ հեռանում էր տանից։ Ես մոտեցա և գրկեցի եղբայրներիս։ ֊Խնդրում եմ ոչինչ չանեք։Ամեն ինչ լավ կլինի։Ես կվերադառնամ անպայման։Չհասցրեցին նրանք որևէ բան ասել,եիբ նրանց դուրս բերեցին տանից։Ես ընկա գետնին և սկսեցի լաց լինել։
***
Նամիին տեղափոխեցին սենյակ։Աղջիկն արդեն չէր մտաբերում,թե որքան ժամանակ էր այնտեղ նստած։1 ժամ,օր,տարի,դար։Չէր հիշում,թե ինչպես էին նրան սենյակ տարել,թե ինչպես էր քնել։ Սենյակի պատուհանից երևում էին ծառերը,որի վրա թառել էին ճնճղուկներն ու ագռավները։ Հանկարծ սենյակի դուռը բացվում է։Սենյակ է մտնում Թեհյոնը։Նա կամաց մոտենում է աղջկա մահճակալին և նստում գետնին։Նրանք նայում են իրար,հետո Նամին թեքում է հայացքը դեպի պատուհանը։ ֊Ինչպե՞ս արեցիր դա,֊հանկարծակի հարցրեց Թեհյոնը,իսկ աղջկան հարցական հայացքը նրան ստպեց ավելի կոնկրետ տալ հարցը,֊ինչպե՞ս նման հայացքով կարողացար ետ պահել ինձ։ Նամին ոչինչ չէր հասկանում այդ հոգեկան հիվանդից։ ֊Դու իսկապես գիժ ես։ ֊Գիտեմ։ ֊հոգեկան հիվանդ ես Կիմ Թեհյոն։ ֊Ես գիտեմ Չոն Նամի։ ֊Ինչ ես ուզում ինձանից։Թող ինձ գնալ տուն։Ես ատում եմ քեզ,ատում եմ։Թեհյոնը վեր կացավ և բարձրացրեց աղջկան։ ֊Դե հարվածիր ինձ ու ասա,որ ատում ես։ Նամին առանց վարանելու սկսեց հարվածել Թեհյոնի կրծքավանդակին ու անվերջ գոռալ,որ ատում է նրան։ Թեհյոնը հանգիստ կանգնել և ընդունում էր աղջկա հարվածները։Երբ Նամին վերջապես հոգնեց նա ետ քաշվեց տղայից և ցանկացավ շրջվել։Սակայն Թեհյոնը նրա թևից ետ քաշեց և ամուր գրկեց։ ֊Թող ինձ հիմար,թող։ Աղջիկը ցանկանում էր ազատվել,սակայն Կիմը ավելի ուժեղ էր և ավելի համառ։ ֊Խնդրում եմ։Ինձ հիմա շատ անհրաժեշտ է։Ընդհամենը մի քանի վարկյան,֊տղայի այս խոսքերը աղջկան մի պահ սառեցրել էին։Նրա մեղմ և ցածր ձայնը կլանել էր աղջկա ուղեղը։Նա քիչ անց ետ վերադարձավ իրականություն և ետ բրդեց Թեհյոնին։ ֊Հիմար։Նամին գնաց և պառկեց անկողնու վրա։Թեհյոնը երկար նայեց նրան և դուրս եկավ սենյակից։Նամին սկսեց լաց լինել։
***
*Թեհյոն*
Ես երևի ցավեցրի նրան։Ես իսկապես հոգեկան հիվանդ եմ։Բայց նա ինձ հիշեցնում է իմ մայրիկին։
Ֆլեշբեք
֊Ոչ հայրիկ,մայրիկը մեղք չունի,մի հարվածիր նրան։֊Մեղք չունի հա,ուրեմն դու կպատժվես նրա փոխարեն։Հայրիկս հանեց իր զենքը և պահեց իմ վրա։Նա ցանկանում էր սեղմել սեղմակը,բայց այդ պահին մայրիկը իր մարմնով փակեց իմը և սկսեց աղաչել հորս. ֊Խնդրում եմ մի սպանիր նրան,աղաչում եմ,֊նա սկսեց լաց լինել և աղաչել,որպեսզի հայրս չսպանի ինձ,բայց հայրիկի սեղմեց սեղմակը և կրակեց մորս վրա...
*Ավարտ*
Երբ Նամին ծնկի իջած աղաչում էր ինձ չսպանել եղբայրներին,ես մայրիկիս հիշեցի։Դա ազդեց ինձ վրա։Ես տեսա նրա աչքերում մայրիկիս աչքերը,տեսա նրա արցունքներում մայրիկիս արցունքները։Ցանկացա գրկել մայրիկիս և ներողություն խնդրել,որ չկարողացա փրկել նրան դեռ այն ժամանակ։Ես իսկապես հոգեկան հիվանդ եմ...
Հուսով եմ,որ հավանում եք🤍
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!