|Դու հրեշ ես|
2 марта 2023, 00:01Միացրեք Billie Eilish "Happier than ever"
Աղջկա ներսում ալեկոծություն սկսվեց։Ոչ,նման կերպ ամեն ինչ չէր կարող վերջանալ։Աղջիկը հարձակվեց տղայի վրա և սկսեց քաշ քշել նրա կոստյումից։ ֊Բաց թող ինձ և եղբորս։Թող մեզ տխմար։ Թեհյոնը ոչինչ չէր անում միայն նայում էր աղջկան։Տղայի թիկնապահները վազեցին և ետ քաշեցին աղջկան։Թեհյոնը կամաց քայլերով մոտեցավ և ապտակեց աղջկան։ Աղջիկը գլուխը բարձրացրեց և նրա աչքերում Թեհյոնը տեսավ անսահման ատելություն։ ֊Դու հրեշ ես։Թող որ պատժվես քո բոլոր մեղքերի համար։Ես ատում եմ քեզ,զզվում եմ։Սիրտս խառնում է։Քեզ միայն մահ է արժանի,ուրիշ ոչինչ։Ուզում եմ,որ դու մեռնես,անհետանաս այս աշխարհից։Իմ հոր մահը քեզ հորիք չէր տխմար։Դու կործանեցիր ինձ,իմ եղբայրներին,իմ ընտանիքը։Ֆլեշբեք։Նամի։2տարի առաջ։
Ես վերադառնում էի քոլեջից տուն։Զարմանլի էր,որ այսօր Չոնգուկը չէր եկել իմ ետևից։Նա միշտ պարտաճանաչ էր այդ հարցում,նույնիսկ զանգերիս չէր պատասխանում։ Ես հասա տան մոտ և տեսա շատ մեքենաներ։Ես արագ տուն վազեցի և տեսա,թե ինչպես էին Չոնգուկը,Ֆելիքսը և Հյունջինը գրկել հայրիկի արդեն անշունչ մարմինը և լաց լինում։Նրանց շրջապատել էին շատ մարդիկ։Ես նույնիսկ չեմ հիշում,թե ովքեր։Այդ պահին ես թուլացա և ընկա գետնին։Իմ աչքերին երևում էին միայն եղբայրներիս արցունքները,որոնք սահում էին նրանց այտերի վրայով: Չոնգուկին զանգ եկավ նա մաքրեց արցունքները և հեռախոսը դրոց ականջին։ ֊Կիմ Թեհյո՞նը։Հնչեց նրա շուրթերից այն մարդու անունը,ով կապ ուներ հայրիկիս սպանության հետ։
։Ֆլեշբեքի ավարտ։
Ես չհասցրեցի ավարտել խոսքս,երբ կրկին ինձ ապտակեցին։ ֊Սա էլ նրա համար,որ լեզուդ շատ երկար է։Տարեք դրան։
Նամիին տարան և դրեցին մեքենայի մեջ,որից հետո մեքենան շարժվեց տեղից։
*Նամի*Չեմ հիշում հոգնած էի,թե շատ էի լաց եղել,թե պարզապես ինձ քնեցրել էին,բայց ես չզագցի,թե ինչպես հայտնվեցի ինձ անծանոթ սենյակում։Պատերը սեղմում էին իմձ և իմ հոգեկան աշխարհը ավելի էր գլորվում դեպի անդունդը։Ես եմ մեղավոր։Պետք չէր քիթս խոթել նման գործերի մեջ։Ախր ասյպես թե այնպես Չոնը կբռնվեր,եթե նույնիսկ ուրիշ մեկը լիներ իմ փոխարեն։ Ես նստել էի անկողնու վրա և ծակում էի իմ դիմացի պատը հայացքով։Այնքան գեղեցիկ էի աշխարհը,երբ մենք փոքր էինք։Ափսոս,որ այն գլորվում է դեպի անդունդը։Միգուցե ես ունեմ շանսեր փախչելու։Նայեցի պատուհանից դուրս։Իմ դեմքին ժպիտ հայտնվեց,երբ տեսա մի ճնճղուկի,ով թառել էր ծառի ճյուղին։Որքան ազատ էր նա։ Հանկարծ սենյակի դուռը բացվեց և ներս մտավ նա։ ֊Ես մտածում էի արդեն փախած կլինես։Նա սկսեց մոտենալ մահճակալին։ ֊Գիտես ես ափսոսում եմ,որ ապտակեցի քեզ։ Ես հայացքս բարձրացրի նրա վրա։֊Պետք է միքնգամից սպանեի։Դե իհարկե ուրիշ ինչ էի սպասում այդ հրեշից,միգուցե նա ընդհանրապես սիրտ չունի։ ֊Կարող ես հիմա էլ սպանել։Նա ծիծաղեց։Եվ ձեռքը մոտեցրեց իմ այտին։ ֊Ոչ փոքրիկս։Քո հետ և քո եղբայրների հետ ես այլ պլաններ ունեմ...
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!