|Դու ինքդ ես կանգնել իմ ճանապարհին|
2 марта 2023, 00:00Խաղատուն մտավ Նամին։Նա կրկին շքեղ տեսք ուներ։Խաղատան բոլոր հայացքները թեքվեցին դեպի աղջիկը։Մի բազմոցի վրա նստած կանայք սկսեցին իրար մեջ ինչ֊որ շշուկներ տարածել։ Նամին նկատեց սեղանի մոտ նստած Կիմին,ով նույնպես նրան էր նայում,սակայն նրա դեմքին միայն սառնություն չէր։Աղջիկը վստահ քայլերով մոտեցավ սեղանին և ձեռքեր դրեց Թեհյոնի ուսին։Թեհյոնը քմծիծաղ տվեց։Սեղանին մոտեցավ Չոնգուկը և հայացք գցեց քրոջ վրա։ Խաղը սկսված էր։Իրար հետևից սեղանին դրվում էին խաղաքարտերը։Չոնգուկը մի հայացք նետեց քրոջը,ով հասկացավ,որ եղբորը օգնելու ժամանակն է։Նա ուշադիր զննեց Թեհյոնի վերջին խաղաքարտը և շշնջաց նրա ականջին. ֊Միգուցե՞ վիսկի։Թեհյոնը նայեց աղջկան և գլխով արեց։Նամին շրջվեց և գնաց դեպի բառի կողմը։Թեհյոնը երկար ժամանակ նայում էր նրա ետևից։Նրան ետ բերեց Չոնգուկը իր հազի միջոցով։ ֊Կենտրոնացիր խաղի վրա Կիմ։ ֊Հանգիստ եղիր Չոն։Չոնի հեռախոսի էկրանը լուսավորվեց և միանգամից երևաց խաղաքարտի անունը։Սրտի թագուհի։Չոնգուկը զարմացած էր։Անհնար է,որ այսքան հեշտ ես հաղթեի։Թեհյոնին մոտեցավ Նամին և նրան մեկնեց վիսկին։ Թեհյոնը զննեց աղջկա սլացիկ ոտքերը և մոտեցավ նրա ականջին ու ցածր ասաց. ֊Մտածում ես հեշտ է ինձ խաբել փոքրիկս,֊Թեհյոնը հայացքով ցույց տվեց իր ձեռքի կողմը և խաղաքարըի ետևից դուրս հանեց ևս մեկը։Նամիի աչքերը բաց մնացին։Ինչպես նա կարող էր բաց թողնել այդ պահը։ Սեղանին դրվեցին վերջին խաղաքարտերը և խաղը ավարտվեց։ ֊Դե Չոն Չոնգուկ մտածում էիր ես այդքան հիմար եմ,֊նա մատներով նշան արեց իր թիկնապահներին և նրանք մոտեցան և բռնեցին Չոնգուկին,֊սա թող քեզ դաս լինի։ ֊Աղջկան բաց թող,նա ոչնչում մեղավոր չէ։ ֊Դա արդեն ես կորոշեմ։Նամիի աչքերը լցվեցին։֊Ոչ Չոնգուկ։Բաց թող նրան Կիմ։֊Նամի փախիր ամենինչ լավ կլինի։ Չոնգուկին դուրս բերեցին խաղատնից։Նամին ցանկանում էր վազել դեպի ելքը,սակայն նրան դեպի իրեն քաշեց Թեհյոնը. ֊Ոչ,ոչ,ոչ փոքրիկս։Մենք դեռ չենք ավարտել։Նամի աչքերը լցվել էին։֊Թող ինձ խնդրում եմ։֊Դե՜։Պետք չէ լաց լինել։Դու ինքդ ես ընկել իմ ճանապարհին։
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!