|Հանդիպում|

27 июля 2023, 10:54

Սեուլի ամենալուսավոր և ամենակտիվ թաղամասը լցվել էր թանկարժեք մեքենաներով։Թաղամասի ամենալուսավոր շինությունը《Միլեր》խաղատունն էր,որը դարձել էր քաղաքի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանց ժամանցի վայրը։Այն պատկանում էր Կիմ Թեհյոն անունով մի երիտասարդի,ով ոչ միայն հրաշալի մասնագետ էր իր բիզնեսի զարգացման գործում,այլ նաև հրաշալի գլուխ էր հանում թղթաղաղերից։Նրա մասին լեգենդներ են պտտվում ամբողջ քաղաքում։Հարուստ,գեղեցիկ,բայց դաժան ու խորամանկ։֊Պարոն Կիմ կարելի է մի փոքր հարցազրույց...,֊գոռում էին խաղատան դիմաց հավաքված լրագրողները,սակայն Կիմը նրանց անտեսում էր և բրդելով առաջ անցնում,իսկ նրան հսկում էին իր թիկնապահները։Հանկարծ հենց խաղատան մուտքի դիմաց կանգնեց մի աղջնակ և փակեց Կիմի ճանապարհը։֊Պարոն Կիմ պետք չէ այդքան մեծամիտ լինել։Ընդհամենը մեկ հարց։Աղջկա վստահությունը վախ առաջացրեց բոլորի մոտ և միայն Կիմը քմծիծաղ տվեց նրա ասածի վրա.֊Մինհո,֊ասաց Կիմը առանց հայացքը աղջկանից կտրելու։֊Լսում եմ պարոն Կիմ,֊նրան մոտեցավ թիկնապահերից մեկը։֊Սրան իր տեղը ցույց կտաք։֊Ինչպես ասեք պարոն։Մինհոն գլխով արեց մյուս թիկնապահին և նա բռնեց աղջկան ու տարավ անհասկանալի ուղղությամբ։Կիմ Թեհյոնը մտավ խաղատուն։Նրբագեղություն,թանկարժեքություն և շքեղություն։Այս խաղատունը նման էր պալատի։Տղամարդիկ նստած էին սեղանների շուրջ,իսկ նրանց շրջապատել էին գեղեցիկ կանայք,ովքեր ժամանակ առ ժամանակ շոյում էին տղամարդկանց։Դրանից հետո նրանցից ոմանք հայտնվում էին այդ տղամարդու անկողնում։Այս խաղատունը ամենամեծ մեղքերի բույն էր,ուր մադիկ կորցնում էին և' իրենց գումարները,և' համեստությունը։                                     ***

Չոնգուկը ինքնավստահ քայլերով մտավ խաղատուն և միանգամից նկատեց բազմոցին փռված Կիմին,ով ըմպում էր թանկարժեք վիսկի,իսկ նրա երկու կողմերում կանգնած էին իր հավատարիմ "շները"։֊Նամի սկսելու ժամանակն է։Հիշու՞մ ես չէ,ոնց պետք է հասկացնես ինձ քարտի պարունակությունը,֊հաղորդեց Չոնը իր ականջակալի միջոցով։֊Այո Գուկ։֊Դե քույրիկս մեզ հաջողություն։Չոնգուկի նպատակն էր հաղթել Թեհյոնին թղթախաղերում և ետ վերադարձներ իր ընտանիքի համբավը։Նա կամաց քայլերով մոտեցավ Կիմի սեղանին։֊Տեսնում եմ պարոն Կիմը ձանձրանում է։֊Չոն Չոնգուկ։Երկար ժամանակ չէինք տեսնվել։Եկել ես ինձ հարստացնելու՞։֊Ես պարզապես ձանձրանում էի և որոշեցի հետաքրքիր անցկացնել ժամանակս,բայց վատ չէր լինի քեզ հետ մրցելը։֊Դե կսպասեմ քեզ խաղասեղանի մոտ Չոն Չոնգուկ։

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!