|Չոների առանձնատունը|
27 июля 2023, 10:51Թշնամիների մեջ գնահատեք միայն ուղեղը։Մ
Մաս 1
Չոնների առանձնատան բնակիչները հավաքվել էին քննարկման։Թանկարժեք կահավորված հյուրասենյակում հավաքվել էին ընտանիքի որդիները'Չոն Չոնգուկը,Չոն Ֆելիքսը և Չոն Հյունջինը։֊Միթե դժվար է այդ հիմարին հաղթելը,֊ասաց Չոնգուկը։֊Նրան պոկեռում դեռ ոչ ոք չի կարողացել հաղթել։Պետք է մի ծրագիր,որը կշեղի նրան,֊ասաց Ֆելիքսը։Հյունջինը մեկնվեց բազմոցին և ասաց.֊Մենք փորձել ենք բոլոր հնարավոր ձևերը։֊Բացի մեկից...֊հանկարծակի ասաց Չոնը և նայեց եղբայրներին։Հյունջինը և Ֆելիքսը անհամբեր սպասում էին իրենց ավագ եղբոր պատասխանին։Վերջապես Չոնգուկը խոսեց.֊Մենք կխաբենք նրան'նրա թույլ կողմին դիպչելով։Այդ արտահայտությունը ծիծաղ առաջացրեց եղբայրների մոտ,սակայն Չոնգուկը ուշադրություն չդարձրեց նրանց վրա։֊Կինը։Ահա նրա թուլությունը։Նրա ձեռքի տակով են անցել անգամ քաղաքի ամենապարկեշտ աղջիկները։Մենք կգտնենք մեկին,ով կդառնա մեր թիրախի թիրախը։Հյունջինին և Ֆելիքսին գոհացերց եղբոր պատասխանը։ Հյուրասենյակի աստիճանների վրա լսվեցին բարձրակրունգների ձայներ։֊Նամի՞։Եղբայրների աչքերը և բերանները բաց էին մնացել։Երբ Նամին կանգնեց եղբայրների առաջ,նրանք միանգամից գնահատեցին նրա տեսքը։Սև,գանգուր մազերը ծածկում էին աղջկա մերկ ուսերը,կարմիր շրթներկը ընգծում էր շուրթերը,իսկ սև երկար զգեստը ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։Աղջիկը միշտ էլ հիասքանչ էր,սակայն այս անգամ եղբայրներին զարմացրին նրա մուգ գույնի շուրթերը և զգեստի բաց մասերը'մերկ ուսերը և զգեստի երկար կտրվածքը։Աղջիկը երբեք նման ձև չէր հագնվել։֊Փայլում ես քույրիկս և հետաքրքիր է ո՞ւր ես շտապում,֊ժպտալով ասաց Ֆելիքսը,սակայն տեսնելով Չոնգուկի զայրացած դեմքը լրջացավ։֊Ես եմ ցանկանում լինել այդ աղջիկը,ով կպատռի Կիմի դիմակը։Չոնգուկը ավելի խոժոռեց դեմքը։֊Դու ոչինչ էլ չես անի,գնա' քո սենյակ։֊Դե Չոն,ես արդեն մեծ եմ և նույնպես ցանկանում եմ մասնակցել ինչ֊որ գործի։Խնդրում եմ,բացի այդ դուք ավելի հավատարիմ մարդ չէք գտնի։Ինքդ էլ գիտես,որ Կիմը իր գեղեցկությամբ և փողերով առնում է բոլորին։Խնդրում եմ Չոն,ինձ շանս տուր,֊աղջիկը բռնեց տղայի ձեռքը և շոյեց։Չոնը իջացրեց գլուխը և բարձր հոգոց հանեց։֊Նամի,ախր ինքդ էլ գիտես,թե ինչքան եմ սիրում քեզ և վախենում եմ քեզ համար։Ես քեզ չեմ կարող վտանգել,֊Չոնի աչքերում վախ և թախիծ կար,ինչը աննկատ չմնաց։Աղջիկը լռեց և գրկեց տղային։֊Չոնգուկ,խնդրում եմ վստահիր ինձ։֊Լավ Նամի,բայց եթե քեզ հետ ինչ֊որ բան պատահի ես չեմ ների ինձ։
Նամին ժպիտը դեմքին նայեց եղբորը և կրկին գրկեց նրան։
1
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!