5
30 июля 2023, 14:23Թեհյոնը պարբերաբար հայցք էր նետում Ք/աի վրա։Ամբողջ ճանապարհին աղջիկը նույն դիրքով էր նստած։Նրա հայացքը սառել էր։֊Հասանք։Ք/ան բացեց մեքենայի դուռը և հեռացավ։
***(Միացրեք Billie Eilish-tv)Ք/ան մտավ երկար ժամանակ չբացված դռնով։Կուտակված փոշին ծածկել էր ամբողջ սենյակի գունավոր պատկերը։Նա մոտեցավ և նստեց սենյակի մի անկյում,որտեղ դրված էր մի մեծ տուփ լի հին իրերով։Նա այնտեղից դուրս բերեց նկար։֊Մայրիկ...ինչու է ամեն ինչ այսքան դժվար։Միթե միշտ ես եմ խնդիրը։Ես այնքան եմ հոգնել։Աղջկա աչքերը կրկին պատվեցին աղի արցունքներով։Բայց այս անգամ նա մաքրեց դրանք և կրկին ձեռքը մեկնեց դեպի արկղը։Նա այնտեղից դուրս հանեց գունավոր թելեր,ասեղներ,մկրատ։֊Դու այնքան էիր սիրում գործել։Նա վերցրեց մկրատը և մոտեցրեց իր դաստակին։֊Հուսամ քեզ դուր կգան կարմիր թելերը։Դու այդ գունը ամենաշատն էիր սիրում...
***
Թեհյոնը չէր հեռացել։Նա դեռ կանգնած էր աղջկա շենքի դիմաց։Նա զգում էր,որ ինչ֊որ բան այն չէ։Տան լույսերը այդպես էլ չվառվեցին։Չնայած որ աղջիկը արդեն երկար ժամանակ է ինչ հեռացել էր։֊Դե Թեհյոն հավաքիր քեզ և գնա նրա հետևից,֊կարծես տղայի ներքին ձայնն էր խոսում իր հետ,֊իսկ եթե նա այլ բան մտածի,ավելի լավ է տուն գնա,֊տղայի ուղեղում էլ պտտվում էր այս հարցը։
Նա որոշեց երկար չսասել վեր կացավ, բարձր ձայնով փակեց ավտոմեքենայի դուռը և մտավ շքամուտք։
***
Մեկ...անտանելի ցավ,սակայն հոգուն մեծ հանգստություն։Երկու...,և կրկին աղջկա բերանից թռչում է անտանելի ցավի նվվոցը։Ճիշտ են ասում,մարմնի պատճառած ցավը հանգստացնում է հոգին։Երեք...և վերջ։Թուլություն,հանգստություն,մթություն։Վերջին 10 վարկյանն էր,որ գիտակից էր և լսում էր դռան ձայնը։Հետո ինչ֊որ տարօրինակ դըրմփոց։Իսկ հետո ձայն։Ձայն,որը կանչում էր Ք/ա֊յին դեպի նո՞ր կյանք։
Իսկ հետո կրկին մթություն...
***Հիվանդոցի աղմուկից,կամ միգուցե ընդհանրապես անհանգստությունից Թեհյոնը ամբողջ գիշեր այդպես էլ չքնեց։Նրա մտքում ամեն ինչ քաոսային էր։Նա փորձում էր մոռանալ այն,ինչ տեսել էր մի քանի ժամ առաջ Ք/այի տանը։Նա փորձում էր մոռանալ աղջկա ձեռքից հոսող արյունը և նրա աչքերից ընկնող վերջին արցունքի կաթիլները։Բայց ինչպես ասում են,փորձել մոռանալ ինչ֊որ բան'նշանակում է հիշել դրա մասին կրկին ու կրկին։
Տղան չէր հիշում,թե որքան էր այստեղ մնացել,բայց իր մտքերից դուրս եկավ այն ժամանակ,երբ նկատեց բժշկին,ով դուրս էր գալիս աղջկա հիվանդասենյակից։
֊Ինչ կասեք բժիշկ։֊Նրա վիճակը արդեն բավականին լավ է,բարեբախտաբար դուք ժամանակին եք հասել,եթե մի քանի րոպե ուշանայիք,ամեն ինչ ավելի վատ կավարտվեր։Թեհյոնին պատեց հանգստությունը։֊Կարո՞ղ եմ մտնել նրա մոտ։֊Իհարկե,միայն թե պետք է մի քանի փաստաթուղթ ստորագրեք,որպես աղջկա...֊Ծանոթ,ընկեր,֊Թեհյոնը առանց վարանելու,սակայն մի քիչ ափսոսանքո՞վ ասաց այդ մասին։Արդյոք նա ցանկանում էր ավելի մոտ ներկայանալ աղջկան։
֊Լավ հետևեք ինձ։
Թեհյոնը տեղից վեր կացավ և շտապեց քայլել դեպի բժիշկը,սակայն հանկարծակի գլխի սուր ցավ զգաց և քթից սկսեց կրկին արյուն հոսել։Վարկյաններ անց նա հայտնվեց գետնին։
***
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!