4

4 июля 2023, 23:19

Առավոտյան Ք/ա֊ն արթնացավ մեքենայի մեջ։Սկզբում նա նայեց ծատուհանից դուրս,որպեսզի հասկանար,թե ուր է նա գտնվում։Աղջիկը միայն հասկացավ,որ նրանք քաղաքից բավականին հեռու են,քանի որ շուրջը միայն սարեր և ձորեր էին։Երբ Ք/ա֊ն նայեց կողք տեսավ քնած երիտասարդին։Թեն գլուխը գցել էր կողք և ննջում է,այնքան հանգիստ և այնքան խաղաղ։   Կարծես զգալով Ք/այի հայացքը,Թեն բացեց աչքերը։   ֊Բարի լույս,֊ասաց աղջիկը։   ֊Բարի։Թեհյոնը սկսեց ուղել խառնված սև և գանգուր մազերը։Աղջիկը քմծիծաղ տվեց և տղան մի անհադկանալի հայացք նետեց։  ֊Չեմ հիշում,թե երեկ ինչքան գումար տվեցիր ոստիկաններին,որպեսզի մեզ բաժին չտանեն,բայց կարծում եմ,որ ես նույնպես պետք է քեզ այդ գումարի գոնե մի մասը տամ։  ֊Չնչին բան է։Ես գումար չեմ խնայում։

Թեն գործի դրեց շարժիչը,սակայն նույն պահին սկսեց զգալ անտանելի գլխապտույտ։  ֊Ամեն ինչ կարգի՞ն է,֊հարցրեց աղջիկը նայելով տղայի սառած հայացքին,֊քո քթից արյուն է գալիս։  Տղան մեկնեց ձեռքը դեմքին և տեսավ ալ կարմիր արյունը։Նա շտապ դուրս եկավ մեքենայից իր հետ տաբելով մի շիշ ջուր։Ք/ան դուրս եկավ նրա ետևից և կրկին հարցրեց։  ֊Հեյ դու լավ ես։Կարող եմ քեզ որևէ բանով օգնել։  Թեհյոնը բարձրացրեց գլուխը և ասաց.֊Ոչ կարող ես նստել մեքենան։Ես հիմա կգամ։֊Բայց ախր...֊Ես լավ եմ։Նստիր մեքենան։

Աղջիկը պատուհանից նայում էր տղային։Ինչքան էլ որ զարմանլի էր,նա անհանգստացած էր։Միթե ինչ֊որ լուրջ բան է։

  Երբ Թեհյոնը նստեց մեքենան աղջիկը առաջարկեց վարել մեքենան։Ի զարմանս Ք/այի Թեն համաձայնվեց։Աղջիկը չգիտեր ճանապարհը,սակայն դա այնքան էլ մեծ խնդիր չէր մեր դարում,որովհետև նորագույն տեխնոլոգիաները չէին թողի նրան մոլորվել։  Նա ուղևորվեց Թեհյոնի տուն։Ճանապարհին նկատեց,որ Թեհյոնը արդեն քնել էր։Նա երկար նայեց տղայի գանգուր սև մազերին,նրա գեղեցիկ դիմագծերին և հիշեց տղայի ժպիտը,աչքերը։Դրանք նրան հիշեցնում էին իր մայրիկին։Նա մի պահ մտածեց,որ Աստված է նրան ուղարկել իրեն փրկելու։

                                ***

֊Թեհյոն արթնացիր մենք հասել ենք։

Ոչ մի արձագանք։

֊Դե վեր կաց։Ես չեմ կարողանա քեզ քարշ տալ,դու չափազանց ծանր ես։Թեհյոնը չէր արձագանքում։Ք/ան ամեն կերպ փորձում էր արթնացնել նրան,սակայն ապարդյուն։

֊Թեհյոն բացիր աչքերդ։Աստված իմ նա ուշագնաց է եղել։

Աղջիկը վերցրեց մեքենայի մեջ դրված ջրի շիշը և լցրեց տղայի վրա։Հետո արագ գտավ մեքենայի առաջին օգնության դեղատուփը այնտեղից հանեց սուր հոտ ունեցով դեղանյութը և պահեց Թեի քթի մոտ։Տղան միանգամից բացեց աչքերը և սկսեց ծանր շնչել։    ( Միացրեք Stay alive)Ք/ան հանգստությունից հոգոց հանեց և բռնելով տղայի դեմքը ասաց.  ֊Ինձ թվաց թե դու արդեն մեռել էիր։Թեհյոնը նայեց աղջկա շագանակ աչքերին և ցածր ձայնով ասաց.  ֊Ինձ թվում է,որ իրոք մահացել եմ և քանի որ դու այստեղ ես սա հաստատ դրախտն է։Թեհոյնի խոսքերը կարծես կարևորեցին աղջկա գոյությունը։Նա սկսեց հիշել թե ինչքան արհամարված է եղել բոլորի կողմից։Թե ինչպես են նրան պարզապես օգտագործել։Հիշեց իր երկար տարիների ընկերուհուն,ով նրան շատ արագ փոխեց մի խումբ "լավ ընկերների" հետ։Նա հիշեց,թե ինչպես էր ամեն գիշեր բարձը սեղմում դեմքին,որպեսզի կողքի անկողնուն քնած Ռոզեն չլսի նրան։  Նա հասկացավ,որ Թեհյոնի այս խոսքերը իսկապես մեծ ուժով ազդեցին նրա վրա։  Նա կախեց գլուխը և նրա աչքերից սկսեցին արցունքներ կաթալ։Թեհյոնը զարմացած հայացքով նայում էր աղջկան։   ֊Ք/ա...Եթե ես քեզ վիրավորեցի խնդրում եմ ներիր ինձ։Թեհյոնը գրկեց աղջկան։Ք/ան լաց էր լինում։Նա կարծես լաց էր լինում իր ամբողջ կյանքի կուտակված խնդիրների համար։   ֊Խնդրում եմ ինձ տուն տար։Ասաց նա և դուրս եկավ մեքենայից,որպեսզի նստի մյուս նստարանին։

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!