3
9 апреля 2023, 09:41Հերթական գիշերը,որը աղջկան ցավ էր պատճառում,բայց այս անգամ նա ավելի թեթև էր,որովհետև կարողացավ պաշտպանել քրոջը։Նա կարողացավ ապահով տեղավորել քրոջը մորաքրոջ տանը,որտեղ նա միանշանակ ապահով կլիներ։Պետք էր շուտ պայքարել այդ հիմար բիձուկի դեմ և ավելի շուտ հեռանար,որպեսզի ամեն ինչ այդպես չավարտվեր։ {Միացրեք BTS-The truth untold}Նրա մազերը կրկին շարժվում էին քամու մեղմ սահքից։Նրա ձեռքին կրկին գարեջրի հերթական շիշն էր։Իր աշխարհում միայն նա էր,ծովը,լուսինը և աստղերը։Աղջիկը նայեց ամենապայծառ աստղերից մեկին և մեղմ և դողացող ձայնով ասաց. ֊Մայրիկ ես կարոտում եմ քեզ...Նա կախեց գլուխը և ազատ թողեց իր զգացմունքները,որոնք կուտակվել էին բազմաթիվ տարիների ընթացքում։Այդ պահին նրա կողքին նստեց Թեհյոնը և նայելով լուսնին ասաց. ֊Գիտես մարդիկ միշտ էլ հեռանում են։Պետք է պարզապես նրանց բաց թողնել իմանալ։ Աղջիկը դանդաղ բարձրացրեց գլուխը և նայեց տղայի դիմագծերին։Տղան հայացքը թեքեց դեպի աղջիկը։Նրանք երևի երկար նայեցին իրար,երևի կարճ,միևնույն է ժամանակը կարևոր չէր այս երկուսի համար։Թեհյոնը Ք/ա֊ին մեկնեց իր ձեռքի խմիչքը։Աղջիկը կամաց մոտեցրեց և ձեռքն առավ հյուրասիրությունը։ Նրանք կրկին լռեցին։Այժմ աղջկա աշխարհը այսպիսին էր.《Նա էր,ծովը,լուսինը,աստղերը և անծանոթ երիտասարդը》։ Թեհյոնը խաղտեց լռությունը։֊Կարող եմ մի հարց տալ։Աղջիկը նայեց տղային և գլխով արեց։֊Ի՞նչ կանեիր դու,եթե իմանայիր,որ սա կյանքիդ վերջին երկու ամիսն է։Աղջկան հարցը շատ հետաքրքրեց։Նա նույնիսկ պատկերացում չուներ,թե ինչպիսի մեծ գաղտնիք կա այդ հարցի մեջ։ ֊Դե...։Կանցկացնեի այն հարազատներիս հետ։Գիտես ես փող չունեմ,որպեսզի վայել էի գոնե դրանք,բայց ես կգտնեի մեկին,ով իսկապես ի սրտե լաց կլիներ ինձ համար։Կյանքում մարդը պետք է գտնի այն մարդուն,ով կդառնա նրա համար երջանկության միակ չափանիշ։Թեհյոնը մեծ հետաքրքրությամբ լսում էր աղջկան։ Կրկին լռություն։Թեհյոնը կանգնում է և իր ձեռքը մեկնում է աղջկան։ ֊Դե արի պատկերացնենք,թե սա մեր կայնքի վերջին գիշերն է։ Աղջիկը քմծիծաղ տվեց.֊Ինչո՞ւ պետք է վստահեմ քեզ։Թեհյոնը մոտեցավ աղջկան և ասաց. ֊Դե միգուցե հենց նրա համար,որ մենք երկուսս էլ դժբախտ ենք։Աղջիկը ծիծաղեց և բռնեց Թեհյոնի ձեռքից...
{Միացրեք The nighberhood-Reflections}
Սեուլի դատարկ փողոցների միակ աշխույժ մասը արագ սլացող մեքենան էր,որի գլուխը բաց էր,իսկ ներսից լսվում էր բարձր երաժշտության ձայնը։Աղջիկը հանել էր իր սև վերարկուն և ուրախ պտտում էր օդ։Նա նույնիսկ չէր մտածում,որ մեկ ամառային կարճաթև շապիկը կարող էր հանգեցնել ամենատարածված հիվանդությունների վարակմանը։Թեհյոնը նայում էր աղջկան և ժպտում։Նա տեսնում էր նրա ժպիտը և աչքերում տեսնում էր անսահման ազատությունը։
Նրանք երկուսն էլ ազատ էին։Նրանց ճամփին կանգնեցրին ոստիկանները,սակայն նրանց համար մևնույնն էր,նրանք վայելում էին այդ ազատությունը,այնպես' ինչպես սևամոթ ստրուկներն էի վայելու այն իրենց չար տերերից ազատվելուց հետո։
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!