2

9 апреля 2023, 09:41

Չհացրին մեր հերոսները վայելել իրենց երազները,երբ արդեն բացվեց առավոտը։Երևի կմտածեք,թե  աղջկա աչքերը ծակեցին արևի շողերը,ինչի պատճառով նա արթնացավ։Ոչ։Իրականում եղանակը մռայլ էր։Մեր հերոսուհին արթնացավ դրսի քամու ձայնից,որը այնքան բարձր էր սուլում,որ նրա ձայնը լսվում էր նույնիսկ պատուհաններից այս կողմ։  Ք/ա֊ն վեր կացավ և ցանկանում էր դուրս գալ տանից,սակայն նկատեց Թեհյոնին։Նա գլուխը թեքած,ձեռքերը բազկաթոռի բազկերին դրված ննջում էր։Աղջիկը շատ բան չէր հիշում երեկվանից։Բայց հիմնական և կարևոր մասերը նա հիշում էր։  Ք/ա֊ն մոտեցավ դռանը և փորձեց այն բացել։Դուռը փակ էր,իսկ բանալին դռան վրա չէր։《Գրողը տանի》,֊մտածեց Ք/ա֊ն։Նա երկար ժամանակ փնտրեց բանալին,բայց այդ փոքր տան ոչ մի անկյունում այդպես էլ այն  չհայտնաբերեց։  Ստիպված եղավ արթնացնել տան տիրոջը։  ֊Հեյ։Արթնացիր։Տղան սկսեց կամաց բացել աչքերը։Նա իր դիմաց տեսա սև հագուլապով մի աղջկա,ում խառնված մազերը փակել էին նրա դեմքի շատ հատվածներ։  ֊Ա...այո,֊հորանջելով և խորը քնից դուրս ելնելով ասաց Թեն։   ֊Ես...ես կարող էի խարզապես հեռանալ,բայց բանալին չկա և դուռն էլ փակ է։Թեհյոնը բարձրացավ կանգնեց աղջկա դիմաց։   ֊Այն փոքր դարակի մեջ նայիր,֊նա մատով ցույց տվեց մուտքի մոտ դրված փոքրիկ փայտե դարակը։  Աղջիկը կամաց մոտեցավ և բացեց այն դարակը,որի մեջ դրված էր միայն բանալին։Երբ բարձրացրեց գլուխը տեսավ դարակի վրա դրված նկարը։Այնտեղ երկու երեխա էին պատկերված մեծ և փոքր։Հավանաբար փոքրը Թեհյոնն էր։Նրանց դիմագծերը համապատասխանում էին։   Թեհյոնը արագ մոտեցավ և վայր դրեց նկարը։Աղջիկը ցանկանում էր դուրս գալ,երբ Թեհյոնը կանգնեցրեց նրան։  ֊Հեյ։Ներիր իհարկե,բայց ես այդպես էլ չիմացա քո անունը...  Աղջիկը շրջվեց նայեց նրան և կարճ պատասխանեց։   ֊Ք/ա...   ֊Թեհյոն...Այսքանով նրանց խոսակցությունը ավարտվեց։Թեհյոնին հաջողվեց միայն պատուհանից տեսնել անձրևի տակ հեռացող աղջկան,ով նույնիսկ չէր փորձում ձեռքերով փակել գլուխը,միայն արագ քայլերով հեռանում էր անհայտ ուղղությամբ։

                              ***

Տան դուռը բաց էր։Աղջիկը ներս մտավ և արագ փակեց այն։Դեռ շքամուքից նա զգաց ալկոհոլի անտանելի հոտը։Նա կամաց ներս անցավ և տեսավ հյուրասենյակի քաոսը։Շուրջ բոլորը ալկոհոլի շշեր էին։Նա արագ վազեց իր սենյակ և տեսավ ամկողնու ծայրին նստած քրոջը։Նա գրկել էր ոտքերը և իջացրել էր գլուխը։   ֊Ռոսե՞Ռոսեն բարձրացրեց գլուխը և Ք/ան տեսավ նրա կարմրած աչքերը։Նա վազեց գրկեց քրոջը։Ռոսեն ավելի բարձր սկսեց լաց լինել քրոջ գրկում։  ֊Ռոսե ի՞նչ է պատահել։Ինչո՞ւ ես լաց լինում։Նա քեզ նեղացրել է չէ։Ասա ինձ խնդրում եմ։  Ռոսեի ձայնը դողում էր։Նա մի կերպ կարողացավ մինչև վերջ արտահայտել իր բառերը։   ֊Նա կրկին խմել էր իր ընկերների հետ։Նրանցից մեկը...նա արագ մտավ իմ սենյակ ես հազիվ կարողացա պաշտպանվել։Ք/ա խնդրում եմ արի հեռանանք այստեղից։Ես վախենում եմ...շատ խն...խնդրում եմ։  Ք/ան պարզապես խոսքեր չուներ։Նա չէր կարող այսպես թողել ամեն ինչ։  ֊Որտեղ է նա։  ֊....  ֊Խոսիր Ռոսե։Նա սենյակում է։  ֊Այո։Նա կրկին ինչ֊որ կնոջ հետ է։  ֊Ինչու ես ախր նրան կրկին տուն թողել։Ես ասել էի չէ։Ես եմ մեղավոր չպետք է հեռանայի։   ֊Ախր Ք/ա։Մայրիկի հեռանալուց հետո նա միակ հարազատ մարդն է մեզ։Նա իսկապես գնալու տեղ չունի։  ֊Ռոսե դու հասկանում ես,որ կարող էր ամեն ինչ այլ կերպ վերջանար։Քեզ կարող էին...Աստված իմ...։Սենյակից դուրս չգաս։   Ք/ան պատրաստվում էր դուրս գալ սենյակից,բայց Ռոսեն բռնեց նրա ձեռքից։   ֊Նա քեզ կսպանի Ք/ա։Խնդրում եմ ես չեմ կարող առանց քեզ...։  Ք/այի աչքերը լցվեցին։Նա քրոջ աօքերում տեսավ աշխարհի ամենատխուր և ամենաանհանգիստ զգացմունքները։Նա ակամայից հիշեց,թե ինչպես էր նույն կերպ նայում իրենց մայրիկին։Նա ամուր գրկեց քրոջը և կամաց ասաց.  ֊Վստահիր ինձ Ռոսե։

Նա վեր կացավ փակեց սենյակի դուռը և ուղևորվեց մեկ այլ սենյակ։   Սենյակի դուռը բացվեց և նա տեսավ մի երիտասարդ տիկնոջ ու իր "հայրիկին"։Նա քաշեց նրանց վրայից ծածկոցը և նրանց վրա թափեց անկողնու կողքին դրված գինին։  Հայրը միանգամից վեր կացավ և սկսեց գոռալ աղջկա վրա։Նրա հագին միայն սպորտային սև տաբատ էր,իսկ տիկինտ ամբողջությամբ մերկ էր։   ֊Ինչ ես անում հիստերիկ։Ք/ա֊ն հանգիստ և սառը հայացքով նայում էր հորը։  ֊Դուրս եկեք իմ տանից։Հայրը սկսեց ծիծաղել։Նա մոտեցավ աղջկան և ձեռքը տարավ նրա մազերին։Աղջիկը միանգամից քաշեց տղամարդու ձեռքը և ապտակեց նրան։  ֊Դու՞ քեզ հայր ես համարում։Քեզ հետ եմ։Դու թույլ ես տվել,որպեսզի քո անչափահաս աղջկան քո ընկերները դիպչեն։Դու հասկանում ես,որ քո նմաններին դժողքում փտելն էլ է քիչ։    Հայրը բարձրացրեց գլուխը և բարկացած հայացքով ասաց.   ֊Միևնույն է նա իր մոր նման է։Նրան դա դուր է գալիս։Դուք երկուսդ էլ Ձեր մոր նման փչացած եք։  Նա ևս մեկ ապտակ հասցրեց հորը։Այս անգամ տղամարդը ետ չմնաց։Նա սկսեց բռունցքներով հարվածել աղջկան։Սեղմեց նրան պատին,վերցրեց մոտակայքում դրված ապակին և երբ ցանկանում էր հարվածել տուն մտան ոստիկանները։Նրանք հասցրին ձերբակալել տղամարդուն։  Ք/ան պատին կպած սահելով ընկավ գետնին։Նա երջանիկ էր,որ այդ հերշից ազատվել է։Սենյակ վազեց Ռոսեն և բարձրացրեց քրոջը։       

                                 

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!