1
19 марта 2023, 15:01Գիշերային Սեուլը դատարկ էր։Մեղմ քամին շրջում էր ողջ քաղաքով։Սեուլի փողոցներից մեկով ընթանում էր թանկարժեք մի մեքենա,որը մեծ արագությամբ էր շարժվում և չէր պահպանում վարորդական ոչ մի կանոն։Այդ ժամին ոչ ոք այլևս մեքենա չէր վարում,բոլորը դեռ քնած էին,շատերը նույնիսկ այն հույսով,սր երբեք չեն արթնանա։Մեքենայում նստած երիտասարդի ձեռքին ալկոհոլի շիշ կար,որից նա պարբերաբար ըմպում էր։ Նա շատ դաժան և դժվար օր էր ունեցել։Կորցրել էր քունը,ախորժակը և իրեն տվել ալկոհոլին։Վարելու ընթացքում նա նկատում է կամուրջի վրա կանգնած մի ստվերի,որը կարծես թե պատրաստ էր այնտեղից ցած նետվելու։ Նա կանգնեցնում է մեքենան,անցնում փողոցը և կանգնում անծանոթի կողքին։Թեթև լույսի տակ նա տեսնում է աղջկա երկար մազերը,շագանակագույն աչքերը,փոքրիկ,բայց փափուկը շուրթերը։Աղջիկը նույնպես նկատում է խորհրդավոր անծանոթին,սակայն ոչինչ չի ասում։Նրանք երկար ժամանակ լուռ էին և Թեհյոնը ընդհատում է լռությունը։ ֊Տեսնում եմ ծանր օր ես ունեցել հա՞։Նա կրկին շիշը մոտեցնում է իր շութերին։֊Ծանր կյանք։֊Զարմանալի է,բայց ես նույնպես հենց այնպես այս ժամին այստեղ չեմ,երևում է մենք իրար հասկանում ենք։Միգուցե միասին ցատկե՞նք։Աղջիկը քմծիծաղ է տալիս։֊Դեմ չեմ լինի։Միևնույն է դու ինձ չես խանգարի։Ես կմահանամ,առանց ցավ զգալու և առանց որևէ մեկին վնաս պատճառելու։Թեհյոնը ևս մեկ անգամ խմում է շշից և մոտենալով աղջկան նրան մեկնում շիշը։֊Դե չեմ կարծում,որ ալկոհոլը կխանգարի քեզ,նույնիսկ մտածում եմ,որ խիզախություն կտա։Աղջիկը վերցնում է շիշը և դատարկում այն։Նա մեկնում է շիշը Թեհյոնին և ասում։֊Թող բոլորը գնան գրողի ծոցը։ԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԱՇԽԱՐՀ։ԱՏՈԻՄ ԵՄ ՁԵԶ ՄԱՐԴԻԿ։ԳՆԱՑԵՔ ԳՐՈՂԻ ԾՈՑԸ ՀԻՄԱՐՆԵՐ։Գոռում էր աղջիկը և իր ետևից լսում Թեհյոնի ծիծաղը։Շուտով նրանք երկուսը բարձր ծիծաղում են։ ֊Լսիր միգուցե թքենք բոլորի վրա և հետևենք մեր հաճույքներին։Ես լիքը գումար ունեմ,կփախչենք և կապրենք հանուն մեզ։Կամ ինչու մենք մահանանք,թող մեռնեն նրանք ում մենք ենք խանգարում։Անծանոթ աղջիկը նայում է Թեհյոնին և ասում.֊Դու ճիշտ ես,թող բոլորը կորչեն իմ կյանքից։Նա արագ անցնում է կամուրջի մյուս կողմը։ ֊Ես լիքը խմիչք ունեմ։Չեմ մտածում,որ այդքանը կհերիքի մեզ,մեր բոլոր դարդերը խորտակելու համար,բայց կարծում եմ,որ երկուսիս էլ կհասցնի այն աստիճանի,որ կմոռանանք թե ով ենք։ ֊Դա էլ է ինձ հերիք հավատա։Թեհյոնը աղջկան ուղեկցում է դեպի մեքենան։Նրանք նստում են և ուղևորվում անհայտ ուղղությամբ։
Սեուլի փողոցներով ընթացող թանկարժեք մեքենայից լսվում էին ուրախ երգի ձայներ։Նրանք շարունակ երգում էին և պարում։Երևի նրանցից ոչ ոք դեռ այդքան ուրախ չէր եղել։Նրանք նման էին իրական խենթերի,սակայն նրանց այդպիսին կյանքն էր դարձրել։Երկուսն էլ խմած էին և մոլորված իրենց մտքերում։Շուտով մեքենան կանգ առավ քաղաքից դուրս գտնվող մի տան մոտ,որը գտնվում էր ոչ շատ բարձր բլուրի վրա։Մի քանի ժամվա ծանոթները դուրս եկան մեքենայից և սկսեցին դուրս բերել արկղերով խմիչքները մեքենայից։
Նրանք նստած էին կանաչապատ դաշտում, նայում էին աստղերին և դատարկում խմիչքների շշերը։ ֊Ես այնքան եմ նախանձում աստղերին,֊ասաց աղջիկը,֊նրանք միասին ինչ֊որ նշանակություն ունեն,իսկ ես ոչինչ եմ այս կյանքում և մարդկանց համար։Բացի այդ դրանք խմբավորված են և շատերը ,ինչ֊որ պատկերներ են կազմում,իսկ ես միայնակ եմ։֊Տես լուսինը։Նա նույնպես միայնակ է։Ես կարծում եմ,որ մենք պետք է լուսնի նման լինենք։Նա փոխում է իր փուլերը։Նա մեկ խավար է,մեկ կիսալուսավորված է,մեկ էլ ամբողջությամբ լուսավորվում է։Որպեսզի այն հասնի լիալուսնի փուլին,նա պետք է ընդհամենը սպասի։Սպասի և դիմանա բոլոր փորձություններին։ Աղջիկը ուշադիր լսում էր Թեհյոնին։֊Դու ինչից ես դժգոհ,եթե հարուստ ես։Թեհյոնը քմծիծաղ տվեց և մի կողմ գցեց հերթական շիշը,բացելով մեկ ուրիշը։ ֊Փողը չէ,որ երջանկացնում է մարդուն։Հարուստ մարդկանց ավելի շատ են դավաճանում և ստում,քան աղքատներին։
Նրանք կրկին լռեցին։Այդ լռության և դատարկվող շշերի մեջ չնկատեցին,թե ինչպես տուն մտան։ Նրանք հասան հյուրասենյակ։Աղջիկը ուսումնասիրում էր սենյակը և դատարկում ալկոհոլի շիշը։ Նրան մոտեցավ Թեհյոնը և ասաց.֊Հավանում ես։֊Վատիկը չէ գիտես։Իմ խրճիթից հաստատ լավն է։ Թեհյոնը աղջկա ձեռքից խլեց ալկոհոլի շիշը խմեց վերջին կաթիլները և այն դեն նետեց։ ֊Կարող ենք այստեղ շարունակել,եթե քունդ չի տանում։Աղջիկը ծիծաղեց և նետվեց բազմոցին։
Նրա հանգիստ շնչառությունը քիչ հետո պատեց ամբողջ սենյակը։Թեն հասկացսվ,որ նա արդեն քնած է։Նա նստեց բազկաթոռին նայեց աղջկան և քիչ հետո նրա աչքերը նույնպես փակվեցին։
(ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!