6

27 сентября 2023, 08:04

Վերջապես լույս։Վերջապես աղջիկը բացեց աչքերը և միանգամից փակեց դրանք,արևի շողերից աչքերը ցավելու պատճառով։  Նա վեր կացավ,նայեց շուրջը,որից հետո ձեռքի բինտին և հասկացավ,որ նա փրկվել է։Ինչու նա չի կարողանում պարզապես հեռանալ այս աշխարհից,դա նույնպես դժվա՞ր է։Մահը ինչու՞ չի ցնականում տանել աղջկան։

Նա վեր կացա հանեց իր ձեռքի վրայից բոլոր սարքերը և դուրս եկավ հիվանդասենյակից։Նա քայլեց և առաջինը հայացքը ընկավ կիսաբաց դռան վրա,որին էլ կամաց մոտեցավ։  Դռան արանքից երևաց մոտավորապես 40֊43 տարեկան տղամարդ սպիտակ հագուստով,և Թեհյոնը։Այո չէ որ նա էր երեկ կանչում իրեն,հավանաբար նա էլ փրկել է։   ֊Պարոն Կիմ դուք գիտեք,որ տառապում եք շատ բարդ հիվանդությամբ։Աղջիկը ավելի սրեց ականջները։Թեհյոնը կախեց գլուխը և ցածր ասաց.֊Այո գիտեմ։֊Եվ իմանալով այդ մասին դուք շարունակում եք արհամարել ա՞յն։  ֊Սա իմ կյանքն է բժիշկ։Ես եմ որոշողը։  ֊Բայց դուք հասկանում եք չէ՞,որ արյան քաղցկեղը խաղալիք չէ և դուք կարող եք մահանալ։   Թեհյոնը շարունակում էր կախ պահել գլուխը,իսկ աղջիկը ձեռքով փակել էր իր բերանը,որպեսզի իր շոկային ռեակցիան լսելի չլինի։  Արյան քաղցկեղ։Այո,ինչպես նա գլխի չէր ընկել։Արյունահոսություն,գլխապտույտ,ուշագնացություն...  Ք/ան քաշվեց դռնից և կրկին ուղևորվեց իր սենյակ։Պառկեց մահճակալին և ընկավ խորը մտքերի մեջ։

                                 ***

Թեհյոնը դուրս եկավ բժշկի գրասենյակից։Նա երկար լսեց նրա խրատները,սակայն մինչև վերջ պնդեց,որ հրաժարվում է մի շարք պրոցեդուրաներից։Եթե նույնիսկ դրանք օգնեին երկարացնել նրա կյանքը,ապա միևնույն է այդ տարիները,կամ ամիսները իմաստ չէին ունենա։Ում համար ապրեր,կամ ինչի։Հոր թողած ժառանգությա՞ն,միայնության,իր թե՞...տղան մի պահ սառեց,թե՞ Ք/այի։Աղջկա ո՞ւմ 1 շաբաթ է ինչ ճանաչում է։Հիմարություն։Բայց արդյոք աղջիկը այդքան թանկ էր դարձել նրա համար,որ նա մտածեց այդ մասին։Այդ մտքերով էլ նա բացեց սենյակի դուռը և տեսավ միայն դատարկ անկողին։  ֊Ք/ա՞։Երկար փնտրելուց հետո ինքն իրեն ասաց.֊Փախել է...                                      ***Ք/ան երբեք էլ չէր սիրել աղմկոտ վայրեր,սակայն հիմա դրանք աղմկոտ չէին,որովհետև խորը մտածմունքների մեջ այդ ձայները նրան չէին էլ հասնում։Մտածմունքները այնքան խորն էին,որ աղջիկը նույնիսկ չնկատեց,թե փողոցն անցնելիս նրան կարող էր հարվածել մեքենան։Բայց մեքենան ժամանակին կանգ առավ և աղջիկը միայն վախից ընկավ գետնին։  Տղան արագ դուրս եկավ մեքենայից և վազեց դեպի աղջնակը։   ֊Դուք լա՞վ եք։Չե՞ք վիրավորվել։   ֊Ամեն ինչ կարգին է։   ֊Միգուցե հիվանդանոց։  ֊Ոչ կարիք չկա։  ֊Լավ դե ուրեմն նստեք ես Ձեզ տուն կտանեմ։

                                 ***

Ք/ան համաձայնվեց տղայի առաջարկին և նստեց մեքենայի հետևի նստարանին։Մեքենան շարժվելու պես տղան հարցրեց։֊Ձեր հասցեն կասե՞ք։֊Փողոց **** շենք N* բնակարան **։Տղան մի փոքր հոնքերը իրար մոտեցրեց։  ֊Ինչ֊որ բան այն չէ,֊նկատեց նրա զարմանքը Ք/ա֊ն։  ֊Ոչ պարզապես իմ ընկերուհին նույնպես այդտեղ է ապրում,երևի ես ուղակի բնակարանն եմ սխալ հիշում։Ես երբեք նրա տանը չեմ եղել։Նա այնքան բարի է,բայց այնքան դժվարությունների միջով է անցել։Ու ամենազարմանալին այն է,որ նա միևնույն է շարունակում է ժպտալ,այնքան մեղմ,այնքան բարի ժպիտով։Ես նրան շատ եմ սիրում։Եվ վստահ եմ,որ նա էլ ինձ։Ճիշտ է այնքան շատ չէ որքան որ ես,բայց սիրում է։Կներեք մոռացա ներկայանալ ես Պակ Չիմինն եմ։Եվ կներեք,որ այսքան գլուխ եմ տանում,պարզապես դուք էլ այնքնան նման եք նրան։  ֊Ոչինչ խնդիր չկա։Ես ուրախ եմ,որ դուք գտել եք նրան ում կողքին երջանիկ եք և երջանկացնում եք նրան։Իսկ ի՞նչ է նր անու...  Չհասցրեց վերջացնել իր խոսքը,երբ մեքենան կանգ առավ շենքի մոտ։  ֊Հասանք,֊բացականչեց տղան։Դուք ինչ֊որ բան էիք ցանկանում ասե՞լ։֊Ոչ ամեն ինչ կագին է։Շնորհակալություն տուն հասցնելու համար։֊Խնդրեմ։Աղջիկը փակեց մեքենայի դուռը և այն միանգամից շարժվեց։  Պետք է զանգել Ռոսեին և տեսնել,թե ինչպես է նա։

Մտածեց Ք/ան և մտավ տուն,ուր ընկավ անկողնուն,վերցրեց հեռախոսը և զանգահարեց քրոջը

....Շարունակեմ այս ֆանֆիկը։         

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!