^^
20 марта 2017, 18:28Ես ուղևորվում եմ գրադարան, իմ սիրելի վայր, դրախտ:Այստեղ լռություն է տիրում ոչ մեկ հիմարություններ դուրս չի տալիս: մեկը նոր գիրք է վերցնում, մյուսը կլանված է իր գրքով: Մի խոսքով ես այստեղ եմ անցկացնում իմ ժամանակի մեծ մասը: Ես այնքան եմ այստեղ եկել, որ ներսի աշխատողներից շատ փորձ ունեմ:Հանկարծ մի տղա շփոթված ներս է մտնում:-Ներեցեք, ներեցեք ինձ մի գիրք է հարկավոր ... ,- սա էլ դրա վառ ապացույցը, սա առաջին անգամը չէ:Նա ինձ է դիմում:Դե իհարկե, երբ որ պետք են աշխատողներն անհետանում են: Ու անպայման ինձ են դիմում նման հարցերով: Չէ,չէ թող ձեզ չթվա, որ չեմ ուզում օգնել, ինձ դուր է գալիս մարդկանց օգնելը: Եվ մի բան էլ այստեղ ինձ վստահում են այնպես,որ ես ինքնագլուխ բաներ չեմ անում:
-Հա,լսում եմ,-ես կենսուրախ ժպիտով պատասխանում եմ:-Ը..մ... մոռացա, ինչ անհարմար իրավիճակ է,ես մոռաց վերնագիրը,-շփոթված ասաց նա:-Դուք այնքան շփոթված ներս մտաք,երևի այդ վիճակից է,-ես չգիտես ինչու միշտ ամեն մարդու հետ խոսելիս այնպես եմ զրուցում,որ կարծես երկար ժամանակ է ճանաչում եմ այդ մարդուն կամ նա հարազատ է ինձ համար, այսօր էլ բացառություն չէր:-Հա երևի,- թեթև ժպտալով պատասխանեց տղան:-Ըմմ.. հիշեցի ինձ պետք է, ինձ պետք է 2-րդ համաշխարհային պատմության մասին մի գիրք:Այն նարնջագույն կազմով է ինչքան գիտեմ:-Շատ լավ, ես հիմա:-Շնորհակալ եմ- նրա աչքերն այնքան սիրուն էին, և հաստատ չէին կարող իմ տեսադաշտից վրիպել:Դրանք այնպես էին պսպղում կարծես ... կարծես... ես չեմ կարող նույնիսկ ինչ որ բանի հետ համեմատել, որպեսզի նկարագրեմ այդ գեղեցկությունը:
Ես փնտրեցի այն պատմության բաժնում և շատ շուտ գտա:
-Ահա այն, այստեղ պետք է լրացնեք ձեր տվյալներն ու ստորագրեք: -Շնորհակալ եմ: Դուք շատ շուտ արեցիք այն ինչ պահանջվում էր ձեզանից, երևի երկար ժամանակ է աշխատում եք այստեղ:-Չէ, չէ ես այստեղ չեմ աշխատում, ուղղակի գալիս եմ որովհետև գրքեր շատ եմ սիրում:-Իսկ ինչու արեցիք այն ինչ ձեզանից չէր պահանջվում:-Ես.. ես.. դուք երևում էր շտապում էիք, եթե սպասեյք աշխատողին նա այդքան էլ շուտ չէր գա,-վերջապես խոսքս ձևակերպեցի ես: -Լավ ամեն դեպքում շնորհակալ եմ,հաջողություն:-Հաջողություն:Դե ինչ ես արդեն տուն եմ գնում:Տուն հասնելուն պես մայրս սեղան է քցում ու ստիպում ինձ, որ ուտեմ բայց ես ախորժակ չունեմ և մայրս հերթական անգամ ձևացնում է ,թե նեղացել է, որպեսզի ուտեմ մի քիչ, և դա իր մոտ առաջին անգամը չէ, որ ստացվում է: Ես գնում եմ իմ սենյակ դասերս եմ սովորում:Հետո մտնում եմ լոգարան և լողանում եմ: Ու այսպես ամեն կիրակի ես մտածում եմ, որ վաղը... վաղը իմ կյանքը կփոխվի, բայց ամեն անիծյալ երկուշաբթի նույնն է կրկնվում' նույն զզվելի հայացքները, նույն հիմար խոսքերը և վերջապես իմ մենակությունը, իմ կտրվածությունը աշխարհից:Եվ ես ամեն կիրակի քնում եմ ստացված, կայացած կյանք ունենալու հույսով:Ամեն ինչ լավ կլինի: Բարի գիշեր Էնի:
Աստղիկ ենք դնում ու քոմենթում ենք:Չենք մոռանում ձեր կարծիքները շատ կաևոր են ինձ համար: Ակտիվ եղեք: ))
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!