^
26 февраля 2017, 22:22Գարնանային անուշ առավոտ:Ծաղիկները ծաղկում են,վերջապես գարուն է:Արևի ճառագայթները գրավում են մարմնիս յուրաքանչյուր սանտիմետրը: Ես վայելում եմ այս հիասքանչ առավոտը և այս ակընթարթը փչացնում է բարձր աղմուկն ու օդի մեջ արագությամբ իր ծավալները ավելացնող ծուխը: -Աստված ի'մ, այս ինչ ծուխ է:-Ներս գնա Էնի, նե'րս,-մայրիկս ինձ հետ է հրում և փակում դուռը իր հետևից:Եվ այսպես ես այստեղ' իմ սենյակում մնում եմ ուղիղ կես ժամ, մինչ ծնողներիս հաջողվում ծուխը մաքրել տանից: Ես հագուստս եմ փոխում, հագնում եմ սովորական, ինձ հարմար հագուստներ:-Ծնունդդ շնորհավոոր,-մայրս ու հայրս շնորհավորում են միաձայն: Ես դեմքիս արտահայտությունն անգամ չեմ փոխում:-Դե վերջացրե'ք,դուք լավ գիտեք, որ այս օրը իմ համար նման է մյուս սովորական օրերին, և ես չեմ սիրում, երբ ինձ շնորհավորում են,- համարյա գոռացի ես:-Լավ աղջիկս վերջացրու, այսօր քո տոնն է:-Մա'մ: Նրանք (սրտիկի ձև ունեցող) տորթը ձեռքներին դուրս եկան սենյակիցս: Ես շպարվեցի, վերցրեցի պայուսակս ջերմորեն հաջողություն ասեցի մորս ու հորս և դուրս եկա տնից:
Ես գրքերի հանդեպ կախվածություն ունեցող մի աղջիկ եմ, բայց ինչպես պատկերացրեցիք որոշներդ ակնոցներ չեմ կրում, ունեմ երկար ուղիղ մազեր,որոնք շականակագույն են և նույն գույնի աչքեր երկար թարթիչներով:Բարձրահասակ եմ , և չունեմ ավելորդ կիլոգրամներ:Ապրում եմ մորս ու հորս հետ: Նրանք արդեն 16 տարի է խնամում և կերակրում են ինձ: Ես շատ ինքնամփոփ եմ, ու չշփվող: Ինձ թվում է թե բոլորը զզվանքով են նայում ինձ: Եվ ունեմ մի մեծ խնդիր թերարժեքության զգացողություն, որը ամեն տեղ ուղեկցում է ինձ: Ես մի անհաջողակ եմ, ով ձախորդում է ամեն սկսած գործ , եթե իհարկե սկսում է: Ամեն մի օրս սկսվում է ձախորդություններով: Երբ խոսում եմ ինձ թվում է , թե հիմարություն է ստացվում:Երբ լռում եմ,ինձ թվում է հիմարի տպավորություն եմ թողնում: Ինձ հետ ոչ մեկ չի խոսում, բացի քիմիայի դասախոսից:(Քիմիայից գլուխ հանողները անհաջողակներ են):Ինձ ոչ մեկ չի նկատում, մեկ-մեկ մտածում եմ հնարավոր է թափանցիկ եմ?
Նոր գիրք: Հանձնում եմ ձեր դատին:Աստղիկների առավելագույն քանակության դեպքում կշարունակեմ:Չենք մոռանում ' քոմենթում ենք:
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!