8

29 сентября 2023, 06:38

Հիվանդանոցում ժամանակը չէր անցնում։Անընդհատ մտքերն էլ չէին թողնում,որ անցնի։Վիրահատարնի դռները երկար ժամանակ չէին բացվել։Սակայն դրանք վերջ ի վերջո բացվեցին։֊Ինչպես է նա բժիշկ։֊Վիճակը կայուն է,սակայն շատ արյուն է կորցրել։Կներեք իսկ դուք տեղյակ եք,որ տղան արյան քաղցկեղ ունի՞։Ք/ան կախեց գլուխը։֊Ես միայն երեկ իմացա դրա մասին։Բժիշկը մեծ խղճահարությամբ էր նայում աղջկան։֊Նրան արյուն է պետք։֊Խնդիր չկա ես պատրաստ եմ բժիշկ։Վերցրեք ինչքան,որ պետք է։֊Նրա արյունը 4֊րդ կարգի է։Հետևաբար համապատասխան դոնոր  4֊րդ խմբի ռեցիպիենտի համար հանդիսանում են 1,2 և 3 խմբերը։Դուք հաստատ չեք կարող,որպես դոնոր հանդես գալ,ինքներդ մեծ քանակությամբ արյուն էիք կորցրել։֊Ես ամեն ինչ կանեմ,որ գտնեմ համապատասխան դոնոր։

Աղջիկը ինտերնետում հայտարարություններ էր տեղադրում,որպեսզի փրկի Թեհյոնին։  Հանկարծ նրան զանգահարեց Ռոսեն։֊Ք/ա ինչ է կատարվում։Այդ ում համար ես արյուն փնտրում։֊Կարևոր չէ Ռոսե։Խնդրում եթե կարող ես քո ընկերներին էլ զգուշացրու։֊Դե Ք/ա...Ես ունեմ մի ծանոթ ում արյան կարգը համապատասխան է։֊Կարող ես տալ նրա հեռախոսահամարը խնդրում եմ։֊Կարիքը չկա ես հիմա կզանգահարեմ և մենք միանգամից կգանք հիվանդանոց։֊Շնորհակալություն Ռոսե։Կսպասեմ Ձեզ։

                                   ***Ք/ան իր տեղը չէր գտնում։Նրան ընդհամենը մի քանի րոպեով թողեցին Թեհյոնի մոտ։Սակայն այդ մի քնաի րոպեն նրա համար երկար ժամանակ էր։Վերջապես Ռոսեն եկավ իր ծանոթի հետ։Բայց կարծես թե նա միայն Ռոսեի ծանոթը չէր։֊Դո՞ւք։֊Եթե չեմ սխալվում Ք/ա չէ՞։֊Դու՞ք եթե չեմ սխալվում...֊Պակ Չիմին։Ռոսեն կանգնեց նրանց միջև։֊Դուք իրար ճանաչո՞ւմ եք։֊Հետո կպատմեմ սիրելիս։֊Սիրելի՞ս,֊արձագանքեց Ք/ան։֊Քույրիկ ես...Ք/ան չէր ցանակնում ժամանակ կորցնել։Նրա համարա հիմա կարևորը Թեհյոնն էր։֊Հետո կխոսենք,իսկ հիմա գնանք բժշկի մոտ։

                                 ***

Արյունը վերցնելուց հետո,մինագամից ներարկեցին Թեհյոնին։Արդեն անցել էր 1 օր,բայց Թեն դեռ ուշքի չէր եկել։Ք/ան նրա կողքից երկար չէր ցանկանում բացակայել։Նա կորցրել էր և քունը,և ախորժակը։Մի անգամ աղջիկը չդիմացավ և սկսեց լաց լինել հենց տղայի մոտ։֊Կներես ինձ Թե։Ես եմ մեղավոր,որ դու այստեղ ես։Խնդրում եմ ներիր ինձ։Ես չեմ ցանկանում կորցնել քեզ։Նրա արցունքները ընկնում էի տղայի ձեռքին։Ինչպես հեքիաթում,այնպես էլ այստեղ այդ արցունքները արթնացրին տղային։Նա նայում էր աղջկան և ոչինչ չէր ասում։Երբ Ք/ան բարձրացրեց գլուխը և տեսավ Թեհյոնի հայացքը'սթափվեց։  ֊Ես չեմ թողի քեզ Ք/ա,երբեք չեմ թողնի։

                                

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!