Մաս 3

10 июля 2019, 21:02

Դեյվի կողմից

Դուրս եկա տնից տեսնեմ այդ Սեմը ճանապարհս կտրեց։

- Ի՞նչ ես ուզում։- Դու ասա։ Դու ի՞նչ ես ուզում Նիկայից։- Քո ի՞նչ գործ։ Ես ինչի՞ պետք ա ինչ-որ բան ուզեմ մարդուց, որ հետը շփվեն։- Նիկայից հեռու մնա։- Դու՞ ես ասելու։- Հա։- Հեռու հա։- Թե չէ ի՞նչ։

https://www.youtube.com/watch?v=YaMMuahONac

-----------------------------------------------------------Նիկայի կողմից

- Այս ի՞նչ ձայներ են։ Սեմը!

Երբ դուրս եկա, տեսնեմ ինչ!

- Դեմ, վերջ տվեք, ի՞նչ եք անում։ Վերջացրեք։- Հեռու գնա։- Սեմ! Մի խփի։- Նիկա, ասեցի տուն մտի։

Երբ Սեմն ուզում էր խփել այդ տղուն, առաջն ընկա ու հարվածը ինձ կպավ, ես ոտքս հոլորեցի ու վայր ընկա։

- Ա՜խ։- Նիկա։ Ի՞նչ եղավ։- Հեռու ինձնից։ Ես կբարձրանամ։ Ա՜խ։- Արի ես քեզ կօգնեմ։

- Մի հարց կարո՞ղ եմ տալ։- Տուր։- Ի՞նչի ես աչքերդ փակել։- Հա էլի։ Ինչի՞ եմ փակել։ Եսիմ։ Միգուցե ինձ ոչ ոք չէր գրկել, իմ մասին հոգ չէր տարել, դրա համար։- Դե երբ ցանկանաս, որ քո հանդեպ ինչ-որ մեկը ուշադիր լինի, կարաս ինձ ասես։- Եղավ։- Քեզ ու՞ր տանեմ։ Հյուրասենյա՞կ։- Չէ։ Իմ սենյակ։- Բայց ես քո սենյակի տեղը չգիտեմ։- Բարձրացի երկրորդ հարկ, թեքվիր աջ գնա, հետո թեքվիր ձախ, այ սա է իմ սենյակը։- Սա ինչ լաբիրինթոս էր։- Լավ դե ես գնացի։ - Լավ։

Նա ինձ իջեցրեց սենյակի դռան առաջ, բայց, երբ ուզում էի գնամ, չկարողացա։

- Ա՜խ։

Նա շրջվեց։

- Վայ, կներես, մոռացել էի,- գրկեց ու տարավ սենյակ,- դու պետք ա ավելի ուշադիր լինես։ Ինչի՞ էիր խառնվում։- Ինչի՞ էիք վիճում։- Դա քո գործը չի։- Իմ ամենաչսիրած նախադասությունը։- Շատ ա ցավում։- Ոչինչ կդիմանամ։ Մի քանի օր պառկած կանցկացնեմ ու կանցնի երևի։- Ես քո ոտքը էսա կտրորեմ, կանցնի։- Չէ, չէ, չէ։ Վայ, ամոթ ա, շնորհակալ եմ շատ, պետք չի..- Ասեցի, ես էսա կանեմ։- Բայց, չէ...

- Հա, ի դեպ սենյակդ շատ հասարակ ա։ - Ի դեպ, դու առաջին մարդն ես ով իմ սենյակ է մտնում, մորս մահից հետո։- Իրո՞ք։- Ահա։ Չեմ թողել ինչ-որ մեկը մտնի իմ սենյակ, ո′չ պապայիս,ո′չ Միկային, ո′չ ինչ-որ սպասուհու, առավել ևս Սեմին։- Ինչի՞։- Որովհետև ես նրանց ինձ օտար եմ համարում, նույնիսկ հորս, նույնիսկ Միկային, ով իմ ամենալավ ընկերն ա, ով իմ ամենադժվար պահերին ինձ հետ ա եղել։- Իսկ ինչի՞ ինձ թողեցիր։- Երանի ես էլ իմանայի։- Գիտես ինչի՞։- Ինչի՞։- Որովհետև իմ մեջ գտար նույն ցավը, ինչ կար քո հոգում։ Նույն աչքերի թախիծը, նույն կեղծ ժպիտը։- Միգուցե։- Լավ, դե ես գնամ։- Չէ։- Ուզու՞մ ես մնամ։- Չէ։ Ավելի ճիշտ հա։ Ավելի ճիշտ չէ։Օ՜ֆ։ Սպասի, վերքերդ մաքրեմ։- Չէ, ես ինքս։ Թեթև քերծվածք ա։- Ինձ չե՞ս լսում։- Լավ  տենց մի նայի, կմնամ։

Ես մաքրեցի նրա դեմքի արյունը։ ԵՒ սուրճ  խնդրեցի սպասուհուց, երբ նա առաջ էր ուզում գա, ես գոռացի.

- Սպասի։ Որ խնդրեմ կվերցնես ամեն ինչ։- Հա իհարկե։

Նա գնաց ու բերեց։

- Տիկին Աննա, պապա՞ն չի վերադարձել։- Ոչ։

Ես էլ տխուր, ցածր ձայնով ասացի.

- Ես էլ խնդրել էի շուտ տուն գա, ֆիլմ նայենք։ Բայց իր գործերն ավելի կարևոր են, քան ես։- Ի՞նչ։ Նիկա, բա՞ն էիր ասում։- Չէ։- Գիտես ի՞նչ եմ ուզում  արդեն մի քանի ամիս։- Ի՞նչ։- Ուզում եմ ֆիլմ նայեմ, բայց չեմ հարմարեցնում աշխատանքիս հետ։Կգա՞ս գնանք իրար հետ նայենք։- Իրո՞ք։ Ես էլ եմ ուզում, բայց չեմ ուզում տնից դուրս գամ։- Քո սենյակում կնայենք։- Ես համաձայն եմ։- Ի՞նչ ֆիլմ ես ուզում։- Ռոմանտիկանից հեռու ֆիլմ։ Ուզում եմ ռոմանտիկան շատ քիչ լինի։- Ես համաձայն եմ։- Այնպիսի ֆիլմ, որտեղ ավելի շատ կռիվ կա, մարդասպանություն,- այդ որ ասացի, նայեցի նրա դեմքին նա գունատվել էր,- լա՞վ ես։ Ի՞նչ պատահեց, ես ինչ-որ բան ա՞յն չասեցի։

- Չէ, ամեն ինչ նոռմալ ա։  Տրամադրությունդ մի քցի։Արի նայենք։- Կգաս ծանոթանանք։ Ես քո անունը չգիտեմ։- Դեյվ, անունս Դեյվ ա։- Ի՜նչ սիրուն անուն ունես,- քմծիծաղ տվեց,- ճիշտ եմ ասում։- Քո անունն էլ ա շատ սիրուն։ Իսկ դու ի՞նչ ես սիրում ֆիլմեր հանցագործության մասին։- Չգիտեմ։ Սովորաբար հանցագործությունները կռվել գիտեն, զենքով կարողանում են կրակել, ես էլ սիրում եմ համարձակ մարդկանց ու փորձում եմ ինքս համարձակ լինել։- Իսկ դու ինչպե՞ս ես նայում մարդասպաններին։- Ես այսպես եմ կարծում, որ... կներես, տեսնեմ, ով ա զանգում։- Ի՞նչ պատահեց։ Ինչի՞ չես պատասխանում։ Ընկե՞րդ ա։- Չէ։ Ալո։- Դու այսօր գալուց կարող ես հետդ մի զույգ կոշիկ բերես, 31 համար։- Ես այսօր չեմ կարող գալ, բայց ես կուղարկեմ կա′մ գումարը, կա′մ ապրանքը։

Երբ վերջացրեցի, նա ասաց։

- Այդ ինչի՞ մասին ա խոսքը։- Ոչ մի բանի։ Արի ֆիլմը նայենք։

Ֆիլմի ընթացքում զանգ եկավ նրան։ Նա էլի գունատվեց ու պատասխանեց։- Ալո։ Չէ։ Կարևոր չի։ Ասեցի կարևոր չի։ Հա։ Ես գիտեմ։ Այսօր չեմ կարող։ Ուրիշին ասա։ Լավ էսա կգամ։Կներես, Նիկա, ես պետք ա գնամ։- Ի՞նչ ա պատահել։ Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ։- Ոչնչով։- Ո՞վ էր զանգել։ Ի՞նչ ասավ, որ սենց եղար։- Ամեն ինչ լավ ա, դու հիշի իմ 3 ցանկության մասին։- Դեյվ։- Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, ու կներես ինձ։ Իմ պատճառով...- Լռիր։ Պետք էր դա։- Քեզ հաջողություն։ Ուշադիր կլինես։- Լավ։

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!