Գլուխ 34

25 августа 2020, 16:29

Դանիելը նստած էր սրճարանում։ Նրան մոտեցավ մատուցողը և հարցրեց.

-Ի՞նչ կցանկանաք։

-Միայն ջուր բերեք։ Հիմա ես մարդ եմ սպասում, երբ այդ մարդը գա խնդրում եմ կրկին մոտենալ մեզ։

-Լավ, սիրով։

Մատուցողը գնաց։ Մոտ 10 րոպե անց դրճարանի դուռը բացվեց և ներս մտավ Իռենը։ Նա մոտեցավ այն սեղանին, որտեղ Դանիելն էր նստած  և ասաց.

-Բարև Դանիել։

-Բա՞րև։

-Ես Իզաբելի ընկերուհին եմ։ Զարմացա, երբ քեզ տեսա այստեղ։

-Պարզ է։ Բայց լավ կլինի հետեւ գնաս, որովհետև մարդ եմ սպասում։

-Լավ։ Բայց կներես մի հարց տամ, եթե դեմ չես։

-Ասա, բայց արագ։

-Դանիռլը որտե՞ղ է Իզաբելը։ Ես երկար ժամանակ է նրա հետ չեմ կարողանում կոնտակտի դուրս գամ։

-Աշխատում է։

-Որտե՞ղ։

-Չգիտեմ։

Իռենը մի պահ լռեց, իսկ հետո ասաց.

-Ու դու եղբա՞ր ես համարվում։ Իզաբելը ավելի լավ ընտանիքի էր արժանի։ Դու գոնե պահես  ու հոգ տանես քրոջդ մասին ի՞նչ ես անում։ Դու անգամ չգիտես, թե որտեղ է Իզաբելը։

-Հա ճիշտ ես, բայց մի մոռացի, որ Իզաբել իմ հարազատ քույրը չի։

-Լավ էլի։ Էնա այդ եք։ Անուն եք դրել թե Իզաբել հարազատ չի ու այդպես եք վարվում այդ խեղճ աղջկա հետ։ Դանի նա քեզ հետ է մեծացել մանկուց։ Իզաբել հաստատ չէր ցանկանա, որ նրա հետ այդ դժբախտություն լիներ։ Նա չէր ցանկանա, որ մայրը մահանար։ Նա գիտես ինչ ցավով է հիշում այդ տեսարանը։ Դու երբևէ հարցրե՞լ ես քեզ, թե ի՞նչ է նա զգում։ Դու չես հասկանում, որ նա սիրո և ջերմության կարիք ունի։

-Իռեն գնա հա։

-Կգնամ, բայց դու ասածներիս մասին չմոռանաս։ Ես ինքս քեզ պես եղբայր չէի ցանկանա ունենալ։ Երևի քրոջդ քաղաքից տարար գյուղ, որ ուղարկեք աշխատելու։ Ամոթ է, խելքի եկեք։

Իռենը գնաց և նստեց մի քանի սեղան այն կողմ։

Մոտ 30 րոպե անց Դանիելի հեռախոսին հաղորդագրություն եկավ.

-Կներես հիմա  չեմ կարող գալ։ Գիշերը հյուրանոցում կհանդիպենք։

Դանիելը ոտքի կանգնեց և դուրս եկավ սրճարանից։ Իռենը նայեց Դանիելին  և ասաց.

-Դու էլ ես մեղք։ Դու էլ ունես հրեշ մայր։ Բայց ափսոս, որ թույլ չես տալի ինձ, որ խոստովանեմ իմ զգացմունքները քո հանդեպ Դանիել ջան։

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!